Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՄԻՊ օգնական
«Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի և Արցախի ողջ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»,- «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ, այդպիսի կոչերով, պարզապես շղարշ է, որը նախատեսված է միջազգային հանրության համար:
«Մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻՊ աշխատակազմն իր հայտարարություններով փորձում է ևս մեկ անգամ ցույց տալ և վերահաստատել, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների, այս ամենը միայն խաթարում է խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»,- ասաց Տ. Մանուկյանը:
Նրա խոսքով, ՄԻՊ-ն իր բոլոր հայտարարություններն ուղարկում է միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին, դրանք թարգմանվում են մի քանի լեզվով:
«Օրինակ, պուրակի մասին հայտարարությունը թարգմանվել է 4 լեզվով, ուղակվել միջազգային կառույցներին: Դրանից հետո ստացվել են մի քանի արձագանքներ, Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություններով են հանդես եկել, դատապարտել այդ երևույթը:
Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով փորձում է այս արատավոր երևույթի մասին բարձրաձայնել, ներկայացնել այն խնդիրները, հետևանքները, որոնք կարող են առաջ բերել այս արատավոր երևույթները»,- ասաց ՄԻՊ օգնականը:
Նա նշեց, որ ևս մեկ անթույլատրելի բան արձանագրվեց՝ պուրակ այցելում են նաև մանկահասակ երեխաները:
«Այս ամենը, ոչ միայն պուրակի հետ կապված, նաև Ալիևի ելույթները, ցույց են տալիս, որ դրանք ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի, Արցախի ողջ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության և թշնամանքի քաղաքականության ապացույց են»,- ասաց Տաթևիկ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ներկայացրել լրացուցիչ տվյալներ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ
- Լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կյանքի և հոգեկան անձեռմխելիության մի շարք իրավունքներ. ՄԻՊ
- Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
- Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ
- Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում