Սիրիայից 44 ռուս երեխա տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել մերձմոսկովյան օդանավակայանում
ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովան Սիրիայից վերադարձրել է 44 ռուս երեխաների: Մոտ ժամանակներս աշխատանքներ են իրականացնվելու երեխաների ԴՆԹ հետազոտությունների ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են երեխաների օմբուդսմենի մամուլի ծառայությունը:
«Աննա Կուզնեցովան հայրենիք վերադարձրեց 44 ռուս երեխա: Մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանի ՊՆ ինքնաթիռը, որում երեխաների օմբուդսմեն Աննա Կուզնեցովայի ուղեկցությամբ կան 2-ից 16 տարեկան 44 երեխա: Երեխաները տեղափոխվել են Սիրիայի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում տեղակայված փախստականների ճամբարներից, ինչպես նաև Դամասկոսի մանկատնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կուզնեցովան ասել էր, որ մոտ ժամանակներս ամնայն հավանականությամբ ռուս բոլոր անչափահասներից ԴՆԹ նմուշներ կվերցվեն:
Իրաքում և Սիրիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության անչափահաս քաղաքացիների գտնելու և հայրենիք վերադարձնելու աշխատանքները սկսվել են 2017-ի ամռանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ