Շահումյան հրապարակը դատարկ պահելու գործառույթը ոստիկանությանն է. Մարության
«Պատերազմից հետո նորից Շահումյան հրապարակում շարունակվում է ավոտկայանատեղիների բուռն գործունեությունը»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ հիշեցնելով, որ ընդամնեը 1,5 տարի առաջ որոշում էին ընդունել արգելել հրապարակը որպես ավտոկայանատեղի օգտագործելը:
Նրա խոսքով՝ մասնավոր մեքենաներ են այսօր այնտեղ կայանում և ապօրինի ավտոկայանատեղի գործարկողները սկսել են շահագործել հրապարակը:
«Եթե մենք հասկացել ենք, որ սխալ որոշում ենք կայացրել Շահումյան հրապարակի մասով, ինչո՞ւ այդ հարցը չենք բերում օրակարգ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապօրինի գործարկվում ավտոկայանատեղին, երբ լեփ լեցուն է հրապարակը»,-ասաց Առաքելյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ կայացված որոշումը ճիշտ է եղել և այդ որոշումից հետո հարակից տարածքներում ավտոկայանատեղիներ են բացվել, իսկ Օպերայի տարածքում գործող ստորգետնյա ավոտկայանատեղին թերլցված է:
«Այսինքն՝ տեղ կա, բայց մարդիկ ամենահեշտ ու կարճ ճանապարհն են ընտրում: Մենք բավականին դժվարությամբ ժամանակին կարողացանք մաքրել հրապարակը, նաև Հանրապետության հրապարակը, բայց վերջերս այդ կանոնակարգը մի փոքր խարխլվել է»,-հայտարարեց քաղաքապետը:
Նա հավաստիացրեց՝ հստակ հանձնարարականներ է տրվել, որ ոստիկանության հետ միասին կարգավորեն, որպեսզի Շահումյան հրապարակը լինի գծանշվածի սահմաններում:
Ըստ Մարությանի՝ գծանշումների պահպանության և Շահումյան հրապարակը դատարկ լինելու պահանջի վերահսկողությունը 100 տոկոսով ոստիկանության գործառույթների մեջ է:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանը միացավ կլիմայական դաշնագրին, որպեսզի դրամաշնորհներ ստանա
- «Կիլիկիա» ավտոկայանից արցախցիներից ահազանգ եմ ստացել. Հռիփսիմե Առաքելյան
- Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
- 94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին