Դուք երբևէ տեսե՞լ եք , թե ինչպես են Ձեր կրոնական հուշակոթողները վերացվում. Ռուբինյան
Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս գերիներին։ Այս մասին ԵԽԽՎ նիստի ընթացքում ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Գործընկերներ, Ձեզ երբևէ անվանե՞լ են շներ։ Իմ հայ գործընկերներին և ինձ անվանել են։ Մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ նրանք վռնդել են հայերին շների պես։ Ձեզ երբևէ անվանե՞լ կամ որակել են գժեր։ Մեզ՝ այո, մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևը հայտարարեց, որ հայ հասարակությունը հիվանդ է և կարիք ունի բուժման։ Դուք երբևէ տեսե՞լ եք , թե ինչպես են Ձեր կրոնական հուշակոթողները վերացվում։ Ես գրեթե ամեն օր նայում եմ նման տեսանյութեր, թե ինչպես են ավերվում հայկական եկեղեցիներն ու հուշակոթողները։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը բացել է այսպես կոչված «ռազմավարի պուրակ», որտեղ ցուցադրվել են հայ ռազմագերիների մանեկենները՝ շղթայված, մահացող․․․։ Սա այն իրականությունն է, որում մենք ենք ապրում»,- նշեց Ռուբինյանը։
Դիմելով ներկաներին, Ռուբինյանն ասաց,որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Չնայած որ Հայաստանը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, չնայած ստորագրված համաձայնագրին, նրանք հրաժարվում են վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս գերիներին։ Ադրբեջանը պետք է վերադարձնի նրանց։ Սա հրաման է, որը պետք է կատարվի»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- Եկեք չմոռանանք, որ այս թվերի ետևում մարդիկ են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ գերիների հարցի քննարկմանը
- Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
- Ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին. Նաիրիա Կարապետյան
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
- Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին