Իրավունք 18:42 20/04/2021 Հայաստան

Անտառների պահպանության համար պատասխանատուների նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի Զիլ մակնիշի ավտոմեքենայով նա տեղափոխել է Վահագնի գյուղ, որտեղ 50.000 ՀՀ դրամով վաճառել է գյուղի մի բնակչի:

ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող գումարի չափով վնաս պատճառելու դեպքում։ Տվյալ դեպքում պատճառված վնասը կազմել է 82.260 ՀՀ դրամ։ Այսինքն պարզվել է, որ թեև է․ Հ․-ի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը, սակայն նա կատարել է դիտավորյալ  իրավախտում՝ ապօրինի ծառահատում, ինչը ենթակա է քննարկման ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածի տիրույթում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ ապօրինի ծառահատումը, մթերումն ու տեղփոխումը կատարվել է Վահագնիի անտառպետության անտառապետի ոչ միայն գիտությամբ և թույլտվությամբ, այլ նաև վերջինս օժանդակությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի չափով գույքային վնասի դեպքում։ Քանի որ պատճառված վնասի չափը չի գերազանցել այդ շեմը, այսինքն անտառապետի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված և դրան զուգահեռ այլ ենթադրյալ ապօրինությունները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են տևական ու շարունակական բնույթ, դրանցում ուղղակիորեն ներգրավված են եղել հենց նման իրավախախտումները և ապօրինությունները կանխելու ու հայտնաբերելու անմիջական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք։ Վերջինս հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ կատարելու, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործել են ակնհայտ ապօրինի և նրանց վարքագիծն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող ուղղակի հանգամանք և պատճառ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վահագնիի անտառպետության տարբեր պահաբաժիններում մինչ սույն դեպքը հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, ինչն օբյեկտիվորեն հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց կարող են մասնակցություն ունեցած լինեն անտառպետության աշխատակիցները։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Պ. Ցուգունյանին՝ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղ գտնող խախտումների պատճառները վերացնելու,  անտառխախտումների կանխարգելման համար պատասխանատու և թերացած, իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարած վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ նրանց աշխատանքից ազատելու ուղղությամբ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով:

2021թ․ ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի ծառահատումներում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու՝ ոչ հանցավոր նմանատիպ արաքներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ներկայացվել է 31 միջնորդագիր։ Դրանց արդյունքում 5 անձի նկատմամբ արդեն իսկ կիառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր, իսկ մյուսները դեռևս քննարկման փուլում են։ 

Միևնույն ժամանակ, ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հատկանիշներով մարզի դատախազության կողմից հարուցվել է 22 քրեական գործ։  Դրանցով իրականացվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}