Քաղաքագետ. Մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ Սյունիքում արած լուսանկարն ու գրել.
«Սա Գորիսում է։ Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև։ Խնդիրը այսքան մոտ ադրբեջանցի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։
Ու չզարնանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թորքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում...
Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք սա է իրողությունը։
Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է...
Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Ադրբեջանը շուտով սկսելու է սադրանքների շարք, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում
- Ալեն Ղևոնդյան. Կան մարդիկ դեռ, ում համար պետությունն է արժեք, ոչ թե իշխանությունը
- Մենք երկիրը հանձնեցինք թուլամորթության իր բարդույթները հաղթահարելու խնդիր ունեցող տեսակին. Ղևոնդյան
- Ալեն Ղևոնդյան. Հիմա հասկացա՞ք «քաղաքական կինոյի» խորքային և իրական իմաստը...
- Ալեն Ղևոնդյան. Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել