Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում իրադրության ոչ կայուն վիճակ է նկատվում․ Սերգեյ Շոյգու
ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները զարգացվում են Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի կարգավորմանը դիմակայելու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում իրադրության ոչ կայուն վիճակ է նկատվում: Դրա կարգավորմանը հակազդելու դաշինքի փորձերը մեզ ստիպում են ռազմավարական զսպման համաչափ միջոցներ ձեռնարկել և զարգացնել Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները»,- ասել է Շոյգուն՝ Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում։
Մասնավորապես, ըստ նախարարի, մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի անցկացվել է 54 միջոցառում, որոնցից գլխավորը դարձել է ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիայի ձևավորումը:
«Միևնույն ժամանակ իրականացվում է ռազմական շրջանի վերազինման շարունակական գործընթաց՚ 2020 թվականին զորքերը ստացել են 3200 միավոր ժամանակակից սպառազինում և ռազմատեխնիկա, իսկ դրանց մասնաբաժինը զորամասերում կազմել է 70 տոկոս»,- ասել է Շոյգուն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ