Իրավունք 20:21 20/04/2021 Հայաստան

Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման զեկույցը

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։ Այս մասին հայտնում են ասոցիացիայից։

Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը։

«Այսօր՝ ապրիլի 20-ին, զեկույցի քննարկման նպատակով առցանց համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Նրա խոսքով՝ սա այն եզակի ռազմավարությունն է եղել, որ մեծ ներառականություն է ունեցել ու ընդունվել և՛ քաղհասարակության, և՛ պետական մարմինների ջանքերով։ Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր էր հատկապես այն, որ ռազմավարությունը առանձնահատուկ երկու նպատակ ուներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն ու հակակոռուպցիոն հենասյուների ամրագրումը (հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի անխուսափելիություն)։

«մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով հակակոռուպցիոն ռազմավարության հիմնանխատակի և առանձնահատուկ խնդիրների վրա, մենք այնքան էլ ուշադիր չենք եղել գործողությունների և մոնիթորինգի ու գնահատման հարցերում։ Սույն մոնիթորինգն իրականացնելիս հատկորոշում ենք, որ շատ բացեր կան այդ հարցերում։ Կարելի է ասել, որ գնահատման ու մոնիթորինգի համակարգը մեզ հնարավորություն չի տալիս գնահատել հակակոռուպցիոն խնդիրների ու նպատակների իրական և որակական արդյունքները, չափել միջնաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հիմնականում գնահատվում է գործողությունների իրականացման մակարադակը, այն էլ՝ չունենալով որակական չափորոշիչներ»,- խնդիրների մասին խոսելիս ասաց ԻՀԱ նախագահը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը հայտնեց, որ ռազմավարության մշակման փուլում կոալիցիայի կողմից մոտ 113 առաջարկ է ներկայացվել, որոնց 80 տոկոսը ներառվել է ռազմավարության մեջ։ «Միմիայն համատեղ ջանքերով կարելի է հակակոռուպցիոն ոլորտում արդյունքների հասնել և շատ կարևոր է, որ պետական մարմիններն ու ՔՀԿ-ները համատեղ աշխատեն»,-ասաց նա։

Խոսելով հակակոռուպցիոն մարմինների մասին՝ ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ կադրերի նշանակման գործընթացի թափանցիկ, մրցութային չլինելու խնդրին։  «Դա կոռուպցիայի վերացման մեծ երաշխիք է և անգամ Մարդու իրավունքների պաշտպանի պարագայում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների համաշխարհային ցանցը նման պահանջներ է նախատեսում, որպեսզի բացառվի անգամ այն պաշտոններում, որոնք տարիներ ի վեր հայեցողական պաշտոններ են համարվել՝ բացառելու քաղաքական նշանակումները»,-ասաց Լուսինե Հակոբյանը։

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը նշեց, որ ռազմավարության մոնիթորինգը եղել ու այժմ էլ շարունակում է լինել ամենաթույլ օղակը։ «Ինքներս էլ, երբ գնահատումն իրականցնում էինք՝ նկատում էինք, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք ու հիմա ռազմավարության մեջ փոփոխություններ ենք նախատեսում՝ ավելի գործուն և աշխատող մոնիթորինգի մեխանիզմ ունենալու համար»,-նշեց նա։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ մոնիթորինգի շրջանակներում իրականացվել է ռազմավարության կատարման մշտադիտարկում, անցկացվել են փորձագիտական խորացված հարցազրույցներ միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պատասխանատու հանդիսացող առանցքային մարմինների հետ, կազմակերպվել են ֆոկուս խմբային քննարկումներ շահագրգիռ պետական մարմինների, ՔՀԿ-ների և փորձագետների հետ, ինչպեսև՝ այլ գործողություններ:

Հիմնական վեր հանված խնդիրներից է այն, որ շատ դեպքերում, երբ գնահատում ենք այս կամ այն գործողության կատարման մակարդակը, այն ֆորմալ առումով և ռազմավարության վերստուգիչ ցուցանիշներով գնահատվում է կատարված։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք որակական մասը, նկատում ենք, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք կատարված գործողությամբ չեն լուծվել։ Ցավոք, նմանատիպ գործողությունները ռազմավարությունում մեծ թիվ են կազմում։

Դրանց շարքում, հատկապես մեծ են ինստիտուցիոնալ համակարգի անկախության երաշխիքների բացակայությունը․ մի կողմից ստեղծվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Հակակոռուպցիոն կոմիտեն, մյուս կողմից կադրերի ընտրությունը կատարվել է ոչ թափանցիկ և քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում (Կոմիտեի դեպքում նշանակումները դեռ չեն կատարվել, բայց օրենսդրական մեխանիզմները թույլ են տալիս այդ գործընթացում ունենալ քաղաքական ազդեցություն)։

ՔՀԿ-ների կողմից հիմնական մտահոգությունը կայանում էր նրանում, որ շատ գործընթացներում իրենց ձայնը լսելի չէ․ կամ չեն ապահովվում վերջիններիս մասնակցությունը, կամ այդ մասնակցությունը կրում է ձևական բնույթ։

Ամփոփելով միջոցառումը՝ Կ․ Զադոյանը նշեց, որ շատ կարճ ժամանակում հարկավոր է ամբողջությամբ վերանայել ռազմավարությունը՝ ինչպես գործողությունների կատարման, այնպես էլ դրանց գնահատման նպատակով ելքային մակարդակի ցուցիչներ սահմանելով»,- նշված է հաղորդագրությունում։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}