Մակինյան. Կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ փաստարկված կբացատրեմ՝ Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Այսօր՝ ժամը 15-ին, հրավիրվել եմ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու…
…խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ամրամ Մակինյանը հրապարակել էր ձայնագրություն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ դատական գործերին միջամտելու մասին:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ կայքի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ուղարկել, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. «Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին»:
«Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն։ Փաստական տվյալներով բացահայտվել է, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը ուղղակի միջամտություններ է իրականացնում Հայաստանում արդարադատության իրականացմանը,- ասուլիսում ասել էր Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ Ամրամ Մակինյան
- Ամրամ Մակինյան. Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ այս գործը բացահայտելու եմ մինչև վերջ
- Ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո նստեիք․ Ամրամ Մակինյան
- Գագիկ Ջհանգիրյանն ինչ քրգործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանին և քննիչներին․ փաստաբան
- Ամրամ Մակինյանն ԱԱԾ-ում ներկայացրել է Փաշինյան-Վարդապետյան «հանցախմբի» հանցախմբի բացահայտման իր պլանավորած քայլերը,
- Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու
- Փաստաբան. ԲԴԽ-ից պահանջում եմ պարզաբանում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին
- Աննա Վարդապետյանը մասնակցել է կոնկրետ քրգործերով քաղաքական պատվերի իրականացմանը. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները