Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել․ Գոհար Մելոյան
Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Գոհար Մելոյանը։
«Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսաձայնագրությունն ուղղակիորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։
Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ ՉԻ նախատեսում վարչապետի լիազորություն՝
որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,
հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ,
և, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։
Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։
Ոչ պակաս զարհուրելի էր դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների քրեական գործի մամրամասների հոտնկայս զեկուցումը գործադիր իշխանության ներկայացուցչին։
Որևէ խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում նման երևույթի անհնար է հանդիպել։
Հետևաբար, հիմք ընդունելով քրեական դատավարության տեսության մեջ ամրագրված «թունավոր ծառի պտուղներն թունավոր են» կանոնը՝ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ԱՊՕՐԻՆԻ են»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց