Երկրի ղեկին հայտնված անձը պետությունը տանում է դեպի կործանում ... դա անում է անամոթաբար. Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«1991-ից ի վեր չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավարի հրապարակայնորեն անպատվեին այնպես, ինչպես ամիսներ շարունակ անպատվում և ստորացնում են երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձին: Իսկ դրա ամենաթարմ օրինակն այսօր՝ Սյունիքում կատարվածն էր:
Իրականում 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների հասցեին տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հնչել են ծանր, բայց, ինչպես մեր այսօրվա անհամեմատ տխուր իրականությունն է ցույց տալիս, կարծես թե, ոչ միշտ արդարացի մեղադրանքներ... Եվ, այդուհանդերձ, նրանցից յուրաքանչյուրը, ունենալով բավարար ինքնասիրություն և պետական շահն արժևորելու գիտակցում, գերադասել է հարկ եղած պահին ականջալուր լինել ժողովրդի ձայնին և, գոնե, ժամանակավոր հեռանալ քաղաքական թատերաբեմից... Եվ դա այն դեպքում, երբ նրանցից ամեն մեկը մեր պատմության ամենադժվարագույն հատվածի պատասխանատվությունը ստանձնելով, Երկրին բերել է նոր տարածքներ ու միջազգային անվիճելի հեղինակություն...
Այսօրվա իրականությունը ոչ միայն տրամագծորեն լրիվ հակառակն է, այլև տպավորություն կա, որ երկրի ղեկին հայտնված անձնավորությունը, չունենալով մարդկային ու քաղաքական նվազագույն պարկեշտություն, պետությունը հետևողականորեն տանում է դեպի կործանում... Եվ դա անում է անամոթաբար՝ անտեսելով այն ժողովրդի պահանջը, որին ժամանակին խաբելով, զավթել է իշխանությունը...»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Բացահայտվել է Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
- Ագարակում պատերազմում զոհվածների հարազատները Փաշինյանին թույլ չեն տվել գերեզմաններ գնալ
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին