Քաղաքական 12:40 21/04/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում  ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, համաձայն որի՝պատերազմի 4-րդ օրը ՀՀԱնվտանգության խորհրդին ինքը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հետևեց Անվտանգության Խորհրդի՝ մի քանի ամիս ուշացած պատասխանը։ ԱԽ գրասենյակը գաղտնազերծեց և հրապարակեց Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ։ Հայտարարության և գաղտնազերծված փաստաթղթի ընտրովի հատվածների բովանդակությունը քննարկման այլ թեմա է։

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:Անվտանգության խորհրդի մասին ՀՀ Օրենքի համաձայն՝Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Հետևաբար՝ գաղտնազերծման ողջ գործընթացը տեղի է ունեցել վարչապետի անմիջական կազմակերպմամբ և գլխավորությամբ։

Հարց է ծագում, թե ինչո՞ւ վարչապետը նույն հետևողականությամբ չի գաղտնազերծում մեկ այլ կարևորագույն թեմա, որը կարծես թե սկիզբ դրեց պատերազմին և պարտությանը։ 5 միլիարդի հետ կապված հանդիպման բովանդակությունը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ 2020թ. դեկտեմբերի 15-ի հարցազրույցում խուսափեց հրապարակայնացնել, սակայն շեշտեց, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել էր օպերատիվ կապ, և մինչև  ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր և ևս մեկ պաշտոնյայի միջոցով։

Օպերատիվ կապի շրջանակներում շփումների արդյունքում ստացված տարաբնույթ տեղեկությունները նա փոխանցել է Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:

Տրամաբանական պահանջ.

Եթե վարչապետի թույլտվությամբ հրապարակվում է ԱԽ-ի նիստից հատված, ապա պետք է հրապարակվի նաև ազգային աղետի հիմքում դրված ստվերային բանակցությունների և թշնամու կողմից ստվերային առաջարկների հատվածը ևս։

Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը։Սա պետք է դառնա քաղաքական ուժերի և հանրության  պահանջը»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:16
Քննարկում՝ «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում»
Մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, ռազմական փորձագետներ։
Աղբյուր` Panorama.am
13:05
ՀՅԴ Բյուրո. Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները
Աղբյուր` Panorama.am
13:02
ՀՀ տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից. Վարդան Ոսկանյան
«Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին»։
Աղբյուր` Panorama.am
13:01
Գիշերը Ադրբեջանը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
12:49
16.05.2021. Կորոնավիրուսի 131 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5383 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
12:48
Հուսամ՝ կարիք չկա բացատրելու, թե սա ինչ զորավարժություն է, և հասցեատերն ով է. Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօրվանից մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։
Աղբյուր` Panorama.am
12:47
16.05.2021. «Հենակետ». Արցախյան մեկ շաբաթը
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:46
Ադրբեջանի հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը...
Աղբյուր` Panorama.am
23:11
Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
«Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողների»։
Աղբյուր` Panorama.am
21:39
Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը
ՀՀ ՊՆ-ն տարածել է հայտարարությունը՝ նշելով, որ հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը։
Աղբյուր` Panorama.am
21:24
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը
«Ողջունում ենք քաղաքական դաշտում ևս մեկ ուժեղ դաշինքի ձևավորումը, մեր գործընկերոջն ու իր թիմին մաղթում ենք ուժ ու կորով՝ ի շահ անվտանգ, հզոր Հայաստանի»։
Աղբյուր` Panorama.am
20:32
Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որ կարող է ապահովել համերաշխություն ընտանիքում. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորում է բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առիթով:
Աղբյուր` Panorama.am
20:31
Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ՀՀ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելու քայլը Բաքուն...
Աղբյուր` Panorama.am
20:11
Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին
Ադրբեջանցի երկու սահմանապահ է սպանվել
Աղբյուր` Panorama.am
20:00
Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ
«Հոբոյի հմայքը» խորագրով երեկոյի ընթացքում նվագախմբի և դիրիժորի հետ հանդես կգա հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն (Իտալիա):
Աղբյուր` Panorama.am
19:53
Չինաստանն առաջին անգամ հաջողությամբ հետաքննություն է անցկացրել Մարսի վրա
Չինական «Tianwen 1» տիեզերանավը շաբաթ օրը հաջող փափուկ վայրէջք է կատարել Մարսի մակերեսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրորդ Ծաղկազարդը՝ մայիսի 16-ին
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը:
Աղբյուր` Panorama.am
19:34
«Եկել եք ժողովրդին կըտորելո՞ւ»․ Ուռուտի բնակչությունը հանք չի ուզում
ՀՀ Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում չկայացան «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ի կողմից  Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկական գիրությանը, քանի որ հսկայական թվով մարդիկ կարող...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վթարային ջրանջատում Երանի Էրեբունի, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում մայիսի 15/16-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:14
Վահրամ Բաղդասարյան. Մենք մինչև ընտրությունները չենք սպասելու, պետք է կատարվեն ինչ-որ քայլեր
Ընդհանրապես պետք չէ դիտարկել ընդդիմադիր իշխանություն, սա արդեն մեր հայրենիքի անվտանգության և փրկության հարցն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով
Փորձագետները, նախքան աճուրդը սկսելը, իսպանացի նկարչի այս կտավը գնահատել էին 55 միլիոն դոլար:
Աղբյուր` Panorama.am
19:01
Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցում է նաև Մուրադովը
Սյունիքի Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում նախապես պլանավորած ժամը 15։00-ի փոխարեն ժամը 17։00-ից մեկնարկել են բանացություններն ադրբեջանական ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
18:55
Գոհար Գորգիսյան. Մի քողի պատմություն
«Երբեք չգիտեի, որ ապրածս դաժան տարիներին երանի եմ տալու»։
Աղբյուր` Panorama.am
18:45
Գարիքսը, Բոնոն և The Edge-ը ձայնագրել են Եվրո-2021-ի հիմնը
Համացանցում հայտնվել է Մարտին Գարիքսի «We Are The People» երգի տեսահոլովակը, որը կդառնա Եվրոպայի առաջիկա ֆուտբոլի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Բարսելոնան» պատրաստ է Մեսսիին զոհաբերել Հոլանդին ձեռք բերելու համար
Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է անել հնարավորը Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար,...
Աղբյուր` Panorama.am
18:35
«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա. Yerkir.am
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Այս մասին գրում է Yerkir.am-ը: «Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}