Իրավունք 18:11 22/04/2021 Հայաստան

ՄԻՊ. Անընդունելի են Սյունիքի մարզպետարանում Փաշինյանի արած հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին։

«ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

1.Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի:

Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը:

Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք: Այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա:

Նման երևույթները մեր հասարակությունում պետք է բացառվեն:

Կարևոր է նաև լրատվամիջոցների դերը. նրանք չպետք է դառնան վիրավորանքի ու հայհոյանքների, ատելության խոսքի տարածողը ու պետք է հատկապես ուշադիր լինեն վերնագրերի ընտրության հարցում:

2. Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն բոլորի ևս մեկ անգամ հատուկ հիշեցնում է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:

Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:

Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:

3. Ստորև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են պետական մարմինների և պաշտոնատար անձանց արարքների վերաբերյալ՝ կապված մարդու իրավունքների հետ:

4. Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով:

Դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար: Ուստի, այս պրակտիկան պետք է բացառվի:

Այս իրավական պահանջները Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է թե՛ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, թե՛ 2020 թվականի հավաքների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին իրավապահ մարմինների դիմակավորված ծառայողներ:

5. Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը:

Անընդունելի լինելուն ավելանում է նաև այն, որ հրապարակված խորհրդակցությանը ներկա էին գործադիր իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չպետք է ունենան կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու հարցերի հետ:

Քանի որ քրեական արդարադատության ոլորտը մարդու իրավունքների տեսանկյունից առանց այն էլ ռիսկային է, օրենքով ամրագրված է մարդու իրավունքներին միջամտող գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակ: Այս իրավական չափանիշը մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է և ուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից:

6. Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ:

Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում:

7. Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ:

Այցի նպատակն է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հետ համատեղ տեղում իրականացնել իրավիճակի, այդ թվում՝ լարվածության աստիճանի մշտադիտարկում, ինչպես նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության բաժիններ այցերի, հնարավոր բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:

8. Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ:

Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը վաղ առավոտյան բողոքով տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ու՞ր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գ.Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ:

Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ:

Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը:

9. Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված:

Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք:

Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:

Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն:

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:

Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն:

Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:

10. Պաշտպանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ դիմակների ու ձեռնաշղթաների առանց տարբերակման, առանց կոնկրետ հիմքերի (օրինակ՝ փախուստի իրական վտանգ, վրեժխնդրություն և այլն) կիրառումն անթույլատրելի է: Այս խնդիրը, ցավոք, ունի համակարգային բնույթ. Մարդու իրավունքների պաշտպանը դրան բազմիցս է անդրադարձ կատարել, այդ թվում՝ տարեկան հաղորդմամբ ու զեկույցներով և այս հայտարարությամբ նույնպես դա հաստատում է:

Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության:

Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում:

11. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ:

Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ հասկանալիորեն առկա է հանրային լայն հետաքրքրություն՝ իրավապահ մարմինները պարտավոր են գործադրել նաև միջոցներ, որպեսզի իրենց գործողությունների կամ որոշումների իրավաչափությունն ապահովվի նաև հանրային ընկալման համար:

Ցանկացած տեսակի խախտում ավելի է նպաստում լարվածությանը»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:52
Լարիսա Ալավերդյան. Փախստականների ու բռնի տեղահանվածների խնդիրները դուրս են մղված քաղաքական օրակարգից
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչների իրավունքների, նրանց վերադարձի հարցը քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արսեն Բաբայան. Եթե իշխանությունը մերժի Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Բայդենը ստիպում է ամերիկացիներին պատվաստել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր միջոցներ է ներկայացրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար: ԱՄՆ-ի բոլոր դաշնային քաղաքացիական ծառայողները...
Աղբյուր` Panorama.am
11:02
Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Բլինքեն. Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող տևել հավերժ
Իրանի հետ 2015 թ-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:40
ՊՆ. Խոցվել է «Aerostar» տիպի ԱԹՍ
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով այսօր վաղ առավոտյան տարածած հաղորդագրության արձագանքներին, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
10:38
Հիմա հասկանո՞ւմ եք Շեկոյանն ինչ նուրբ ու դիպուկ է արձանագրել մեր դատարկությունն ու մեր ախտերը. Նազարյան
«Սամոյենց մոտ էինք, երբ Գետաշենը տվեցինք։ Սամոյենց մոտ էինք, երբ Շուշին հետ առանք։ Էսօրվա պես հիշում եմ. միայն Նորոն էր, որ չուրախաղավ,...
Աղբյուր` Panorama.am
10:25
Երևանում ու երեք մարզերում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:18
«Ռազմինֆո». Պատերազմի ավարտից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի
2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում...
Աղբյուր` Panorama.am
10:16
ՄԻՊ. Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից
 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որ փաստահավաք աշխատանքներով Գեղարքունիքում էր, ահազանգում է Գեղարքունիքի Գեղամասար...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Ում նկատմամբ ուզեն, կհարուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին,...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Եթե ՌԴ-ն համաձայնի ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը ավելորդ է դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,-...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում,...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Փաշինյանը մտերիմների շրջանում ասել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի Վահե Հակոբյանին զրկել պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը ոչ միայն հաղթահարեց դիմադրությունը, այլև պաշտոնի բարձրացում ստացավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Արտախորհրդարանական ուժերի նեկայացուցիչներն էլ սիրահոժար չեն մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Սակայն...
Աղբյուր` Panorama.am
09:29
Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ստեփան Դանիելյան. Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, գրում է. «Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Տիգրան Աբրահամյան. Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության՝...
Աղբյուր` Panorama.am
09:11
ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Գերմանիայի ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Ադրբեջանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
21:29
Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային բախումների շարունակման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Աղբյուր` Panorama.am
21:08
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ «2021-ի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից...
Աղբյուր` Panorama.am
20:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Անհապաղ վերադառնալ բանակցությունների
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 22-28-ի դրությամբ։ «Փոշու...
Աղբյուր` Panorama.am
20:22
Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
 COVID-19-ը փոխել է իր ախտանիշները: Այս մասին հայտնում է mk.ru-ն՝  հղում կատարելով Պսկովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}