Մշակույթ 10:51 22/04/2021 Տարածաշրջան

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողով․ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայում ու Ադրբեջանում կրոնական ազատությունների հիմնախնդիրներին, գրում է Ամերիկայի Ձայնը։

«2020 թ-ին կրոնական ազատությունների տեսանկյունից Ադրբեջանում պահպանվել է հիմնականում ստատիկ վիճակ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացման ընթացքում արձանագրված խախտումներին»,- ասված է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է կարգավորել կրոնական ազատ գործունեության ոլորտը՝ հենվելով 2009 թ-ի «Կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքի վրա, որի պահանջն է պաշտոնապես գրանցել բոլոր կրոնական համայնքները: Այսուհանդերձ, հանձնաժողովի զեկույցի համաձայն, Ադրբեջանը որոշակի սահմանափակումներ է կիրառում կրոնական գործունեության նկատմամբ:

Կրոնական ազատությունների հարցում, ըստ հանձնաժողովի զեկույցի, առկա են մի շարք մտահոգիչ հարցեր, ներառյալ այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքի բացակայությունը, կրոնական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներն ու նրանց ձերբակալությունները, ինչպես նաև քրիստոնեական և հատկապես հայկական կրոնական պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրը:

Ըստ զեկույցի՝ ղարաբաղյան վերջին պատերազմը լուրջ մտահոգություններ առաջացրեց հակամարտության գոտում հայկական սրբավայրերի ու այլ կրոնական հուշարձանների պահպանման և պաշտպանության հարցում: Զեկույցը հիշեցնում է, որ հոկտեմբերին ադրբեջանական ուժերը երկու անգամ թիրախավորել և հրետակոծել էին Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին՝ մեծ վնաս հասցնելով տաճարին: Հանձնաժողովը չի բացառում, որ այս գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ հայկական ուժերը պատերազմի օրերին ռմբակոծել և վնասել են տարբեր կրոնական և մշակութային վայրեր:

Ըստ զեկույցի, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո, երբ մի շարք տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ԶԼՄ-ները տեղեկացրեցին Հադրութում հայկական գերեզմանատան և գերեզմանաքարերի ոչնչացման և վանդալիզմի դեպքերի մասին: Ըստ զեկույցի՝ նախորդ տարեվերջին Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե առնվազն երկու ադրբեջանցի զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու հիմքով:

Զեկույցն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կրոնական բնույթի չէ:
Հանձնաժողովը առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանն իր հատուկ ցուցակում («Special Watch List»), իսկ ԱՄՆ Կոնգրեսին՝ անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների ու ավելի լայն՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Առանձին մեջբերվում է նաև հանձնաժողովի անդամ Ջոնի Մուրի տեսակետը, ով դեմ է Ադրբեջանը հատուկ ցուցակի մեջ ներառելուն, քանի որ, ըստ նրա, չնայած բազմաթիվ մտահոգություններին Ադրբեջանն աշխարհի միակ երկրներից է, որտեղ սուննի և շիա հոգևորականները աղոթում են միասին, համագործակցության դաշտ կա բոլոր քրիստոնյա խմբերի հետ, մինչդեռ այդ երկրի հրեական համայնքը տարիներ շարունակ է ապրել ազատ և անվտանգ:

Այս մոտեցմանը հակադրվել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության հրավիրած քննարկման ընթացքում նա իր անհամաձայնություն է հատնում այս ձևակերպման հետ՝ ընդգծելով, որ միասնական աղոթքի փաստը չի կարող խոսել պետության հանդուրժողականության մակարդակի մասին: Նրա կարծիքով զեկույցում առկա են բոլոր հիմքերը Ադրբեջանը Հատուկ մտահոգության երկրների ցուցակում (Countries of Particular Concern) ներառելու համար: Այս ցուցակում հանձնաժողովն առաջարկում է ընդգրկել մեկ տասնյակից ավել երկրներ, որտեղ կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներն առավել մտահոգիչ են: Դրանց թվում են Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Տաջիկստանն ու այլ երկրներ:

Որպես հիմք այս մոտեցման համար Համբարյանը նշում է Ադրբեջանի կողմից հայկական կրոնական հուշարձանները ոչնչացնելու կամ հայկական հետքը ջնջելու փորձերը՝ շեշտելով, որ զեկույցում տեղ չեն գտել նաև ավելի քան քսան հազար հայկական խաչքարների ոչնչացման դեպքերը, որոնք, ըստ իրեն, արձանագրվել են վերջին 15 տարիների ընթացքում:

Դրա հետ մեկտեղ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը ողջունել է զեկույցում տեղ գտած առաջարկը, ըստ որի հանձնաժողովը կոչ է անում միջոցներ տրամադրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանն ու Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում սրբավայրերի ու այլ կրոնական կամ մշակութային հուշարձանների վերականգման, պահպանման և պաշտպանության համար:

Արամ Համբարյանի մոտեցմանը համակարծիք է նաև «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Սթիվեն Հովարդը, ով հիասթափություն է հայտնել զեկույցում առկա առաջարկի կապակցությամբ՝ Հատուկ մտահոգության երկրների ցուցակի փոխարեն Թուրքիան և Ադրբեջանը պետքարտուղարության ցուցակում ներառելու մասին: Նա ընդգծում է, որ այսօր Ադրբեջանում և Թուրքիայում պետական մակարդակում նկատվում է թշնամական վերաբերմունք տարբեր փոքրամասնությունների խմբերի, և հատկապես հայերի հանդեպ:

Կրոնական հանձնաժողովն առաջարկել է նաև մտահոգիչ հարցերն ուղղել Ադրբեջանի դեսպանատանը և այլ պաշտոնյաներին, ինչպես նաև բարձրացնել Ադրբեջանում խղճի բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու հարցը: Բացի այդ, այն հորդորում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ 2009 թ.-ի օրենքը վերանայելու ու այլընտրանքային զինվորական ծառայության ինստիտուտը հաստատելու հարցերում:

Բացի Ադրբեջանից, հանձնաժողովը առաջարկում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ցուցակում ներառել նաև Աֆղանստանը, Ալժիրը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրաքը, Ղազախստանը, Մալազիան, Ուզբեկստանն ու Թուրքիան:

Թուրքիայի պարագայում հանձնաժողովի առաջարկներից մեկն ուղղված էր ԱՄՆ կառավարությանը, ըստ որի Վաշինգտոնը պետք է մի կողմից ճնշում գործադրի, իսկ մյուս կողմից գործակցի պաշտոնական Անկարայի հետ, որպեսզի վերջինս հստակ ժամակացույց տրամադրի Սիրիայի սահմանային գոտի ներխուժած թուրքական զորքերի դուրսբերման վերաբերյալ: Հանձնաժողովը նաև կոչ է անում պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս կարգադրի իր վերահսկողության կամ ազդեցության տակ գտնվող զինված խմբավորումներին դադարեցնել բոլոր տեսակի ակտիվությունը, որը բացասաբար է անդրադառնում այդ տարածքներում կրոնական կամ ազգային փոքրամասնությունների վրա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}