Կա՞ որևէ մեկը, որն այլ բացատրության ունի այս խայտառակ վիճակին. Արման Սաղաթելյան
«Խնդրում եմ՝ ծառայությունից հանել բոլոր ոստիկաններին, որոնք տարբերանշաններ չունեն»,-քննչական կոմիտեի բակում ոստիկաններին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա է: ՔԿ-ում են բերման ենթարկված սյունեցիները, այդ թվում նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
Ա. Սաղաթելյանը խնդրեց տեղում ծառայություն իրականացնող փոխգնդապետին հեռացնել առանց տարբերանշանի, անձնական կրծքանշանի բոլոր ոստիկաններին. «Իրենք ոստիկան չեն, կամ եթե ոստիկան են կոպտագույն խախտում են Ոստիկանության մասին օրենքը»:
«Չեմ հեռանա մինչև մեր պահանջը չկատարեք»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, որ անընդհատ արհարմարհում են քաղաքացիների ու լրատվամիջոցների մատնանշած խնդիրը:
«Դուք կարող եք ինձ բերման ենթարկել, բայց ես պետք է իմանամ, թե ով է դա անում, ովքեր են այս մարդիկ: Գուցե այս մարդիկ մտադիր են անել գործողություններ, որոնց համար չեն ուզում հետագայում կրել պատասխանատվություն: Միակ բացատրությունը սա է: Ի՞նչ բացատություն կարող է ունենալ առանց տարբերանշանի ոստիկանի ծառայության գտնվելը: Կա՞ որևէ մեկը, որն այլ բացատրության ունի այս խայտառակ վիճակին»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. Փաշինյանի կողմից իրականացվել է լիազորությունների սահմանազանցում
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- Նարեկ Մալյան. Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իմանալ, թե ով է իր հետ շփվող ոստիկանը
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան