Կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին, նա նշել է.
«Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել: Հորդորում ենք պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան