Քաղաքական 12:54 22/04/2021 Հայաստան

ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան

«Ինչ որ երեկ կանխատեսում էինք, կատարվեց գիշերը: Իմ տվյալներով, 20-ից  ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել Սյունիքից,  գրեթե բոլորն ապօրինի, մարդկանց խաբելով, համոզելով, տեղ-տեղ  առևանգելով, նստացրել են մեքենաներն ու մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են մարզից»,- Երևանում՝ Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ հիմա ՔԿ-ում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է փաստաբանի հետ, մեկ ժամ առաջ են բերել Երևան, ամբողջ ճանապարհն ընթացել են շատ արագ մեծաքանակ ոստիկանների  ուղեկցությամբ:

Վ. Հակոբյանն ասաց, որ չգիտեն, թե որ ուղղությամբ են տարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ու այդպես մի շարք մարդկանց: Ըստ նրա, գրեթե բոլոր բերման ենթարկվածները պատերազմի մասնակիցներ են. «Մեղրիի քաղաքապետը վիրավորվել է վերջին պատերազմի ժամանակ, մինչև վերջ չի ապաքինվել,  գիշերով մտել են ու բռնի կերպով անհայտ ուղղությամբ տարել Շուռնուխի գյուղապետի եղբորը»:

«Հիմա  իշխանություն կոչեցյալները փորձում են մարդիկ գտնել Սյունիքից, Սյունիքից դուրս, ովքեր կգնան ու տեսախցիկների առաջ կմեղանչեն արածների համար: Այսինքն, հերթական  շոուն են կազմակերպում, որն իրենց մոտ լավ է ստացվում, ցույց տալու՝ տեսեք, ժողովուրդը  սխալվել էր: Ժողովրդից որևէ մեկը նման մտադրություն չունի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:

Նրա խոսքով, իշխանություններն ուզում են հնարավորինս շատ մարդու կալանավորել, ովքեր, իրենց պատկերացմամբ, մյուսների վրա ցուցմունք կտան ու այդպես առհասարակ գլխատեն Սյունիքը, որպեսզի «այդպես, իր կապիկություններով հանդերձ, գա էլի Սյունիք, պոպուլիզմն ու ցինիզմն իրար հետ միքս արած փորձի ընտրարշավ անի»:

Վահե Հակոբյանի կարծիքով, իշխանության նպատակն է տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները, քանի որ շատ լավ գիտեն, թե  ինչքան է իրենց վարկանիշը. «Իրենք Հայաստանում, նաև Հայաստանից դուրս այսօր չունեն վարկանիշ: Վարկաբել են ամեն ինչ, ինչ կարողացել են, բոլոր ինստիտուտները քանդված են»:

Հարցին՝ տեղեկություն կա, որ Սյունքիում են գտվում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ի՞նչ նպատակով, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Ամենայն լրջությամբ եմ ասում, փորձում են վախի մթնոլորտով, որտեղ կարող են համոզելով, որտեղ կարող են խաբելով, ինչ-որ իրավիճակ փոխել Սյունիքում»:

Վ. Հակոբյանի խոսքով, իշխանության նպատակն է փակել Սյունիքի մարզի քաղաքապետերին, ակտիվիստներին, հետո կալանավորել իրեն:

«Բայց չարաչար սխավում են: Սյունիքն այս 20-25 հոգի չէ, Սյունիքում ապրում է 145 հազար մարդ, ճնշող մեծամասնություն Նիկոլին ատում է, տեսնում ենք, թե վերջին 3 տարում ինչ բերեց Նիկոլն առհասարակ Սյունիքի գլխին:  Եվս մեկ անգամ փաստեմ, որ սյունեցին  չի բարձրացում միայն Սյունիքի հարցը, բարձրանում է  ողջ Հայաստանի, մեր պետականության, գոյություն կամ չգոյության հարցը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Սյունիքի ընդվզող տրամադրությունները վարակիչ կլինեն մյուս մարզերում, քանի որ պետք է ոտքի կանգնել, այս իշխանությանը կամ պետք է ստիպել, որ չքվի կամ գնա ընտրության:

Նա չի բացառում, որ վերջին երկու օրերին հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը, իշխանության քայլերը Սյունիքում, ինչ որ խնդիր լուծելու համար են:

«Քանի այս կապիկները իշխանություն են,  մենք չենք կարող զարմանալ ոչնչից: Վաղը եթե Երևանում տեսնենք Թուրքիայի դրոշը, խնդրում եմ չզարմանալ, դա իրենց ուղին է, թեզն է, իրենց հոգևոր հայրերի ուղղությունն է»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:44
«Արցախը Հայաստան է», «Աղավնոն չենք հանձնելու». ակցիաներ՝ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային հանդիպմանը
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա»...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ղրիմի օդանավակայանում պայթյունի պատճառը՝ անվտանգության կանոնների խախտումն է․ կա զոհ և վիրավորներ
Հրդեհային անվտանգության կանոնների խախտումը համարվում է Ղրիմի Սակի օդանավակայանում արտակարգ պատահարի հիմնական պատճառը։ Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
 Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:20
Գնդակային հրաձգության ԱԱ պարգևատրության արարողությունը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը, որը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր, ֆեյսբուքյան իր էջում գնդակային հրաձգության աշխարհի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ․ ԱՀ «Արդարություն» կուսակցություն
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախում ստեղծված ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ֆրանսիայում երաշտի պատճառով կաթնամթերքի գների բարձրացում է սպասվում
Ֆրանսիայում կաթնամթերքի գները, որոնք առանց այդ էլ  բարձր են, երաշտի պատճառով էլ ավելի կթանկանա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին․Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:04
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այս մասին գրում է Արմսպորտը։ Հայաստանի կանանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
18:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Tornado Cash կրիպտոարժութային հարթակի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) արգելափակել է կրիպտոարժույթների առևտրի լայնածավալ Tornado Cash...
Աղբյուր` Panorama.am
18:44
Բոլոր «հրամանները» տրվում են Երևանից և վերջինիս կառավարման ներքո գտնվող Ստեփանակերտից․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում։ Հայկական ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Սևանա լճում ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
Օգոստոսի 9-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
18:33
Նիկոլ Փաշինյա՛ն, ռուս խաղաղապահներին ո՞վ է բերել
Դուք տեսե՞լ եք, թե նոյեմբորի 9-ից հետո ինչքան տարածք է ռուսն հանձնել Ադրբեջանին,- հարցադրեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ «Հայելի»...
Աղբյուր` Panorama.am
18:27
Թուրքիայում 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել
Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՊՆ պատվիրակությունը Համաշխարհային կադետական խաղերում այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային  խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ը անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
18:10
AMX . Տեղի են ունեցել ավելի քան 23․5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 9-ին տեղի են ունեցել 23,501,160,000 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա...
Աղբյուր` Panorama.am
18:02
«Զվարթնոց»-ը դարձնել երաժշտական մշակութային յուրօրինակ վայր
ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Ուկրաինացի փախստականներին հրահանգել են մինչև այս ամսվա վերջ լքել Կրակովի Յագելոնյան համալսարանի հանրակացարանները: TVN հեռուստաընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք
Փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել պահանջներին:
Աղբյուր` Panorama.am
17:51
Ղրիմում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրերից հեռու, զբոսաշրջիկները չեն տուժել
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ Ղրիմի Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրից...
Աղբյուր` Panorama.am
17:44
Անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. Աղվան Հովսեփյանի պաշտպան
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադիբեկյանը Թորոսյանին՝ մահից բացի կա հաղթանակ, ասեմ իմանաս
«Արսեն Թորոսյան, դու 11 հազար  հոգու գլուխ ես կերել, բայց մահից ու կյանքի արժեքի՞ց ես խոսում, տղա՛ ջան։ Խնդիրն այն է, որ արժեքներից...
Աղբյուր` Panorama.am
17:04
Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային...
Աղբյուր` Panorama.am
16:49
Հիմա նրանք նստում են ՀՀ մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմը. Ադիբեկյան
«Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը գտնվում են այնպիսի պրեսինգի տակ, որ իրենք ոչինչ չեն կարող անել իրավիճակը կոտրելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
16:32
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է հեռախոսազրույց ունենան
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն՝ ուղղակի անհավատալի է. Արոնյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թվիթերում  գրառում է արել՝ անդրադառնալով Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում...
Աղբյուր` Panorama.am
15:55
Երևանում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}