Քաղաքական 12:56 22/04/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի  հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երեկ Սյունիքում մեծ հաշվով նշվեց  «քաղաքացու օրը»։ Ուղիղ եթերով ու դեմքին հնչող հայհոյանքներով։

Երեք տարվա էվոլյուցիան պատահական չէ։ Իրականում՝ երեք տարի առաջ խնդիր էր դրվել ոչ թե քաղաքացու օր նշելու, այլ՝ ուսապարկի օր։ Վերջին բառերով ասված հայհոյանքը չի կարող ուրախություն պատճառել ոչ մեկին, և դա պետության համար լավ բան չէ։

Բայց դա հետևանքն է այն բանի, որ երեք տարի շարունակ քաղաքացին մեր երկրում ոչնչացվում էր։ Երեկվա հայհոյանքները Պարտության սիմվոլի երեք տարվա հարբած լայվերի հետևանքն էին, անհավասարակշիռ հոգեվիճակում տված հրամանների հետևանքն էին (ջարդել, ծեփել, շրջափակել, դատել և այլն), բոլորին բոլորի դեմ թշնամացնելու հետևանքն էին, երեք տարվա և 44 օրվա անմեղսունակ որոշումների և արդարացումների հետևանքն էին։ Ուսապարկերի խմբակցության և արյունոտ ծափերի ուղիղ հետևանքն էին երեկվա անմարդկային հայհոյանքները։ Ռինդի երեխաների բեմականացված ծափերի, գերեզմաններում ֆոտոսեսիաների, Եռաբլուրը գրոհով վերցնելու և շատ այլ այլանդակությունների անմիջական հետևանքն էին։

Ու ողբերգությունն այն է, որ էլի Նա հետևություն չարեց ու չի անելու, ու էլի լուծումը տեսնում է խուզարկության, քննչականի ու ԱԱԾ-ի մեջ։
Այս աղետից ազատվելու տարբերակները շատ չեն, դրանցից առավել քաղաքակիրթը սոլիդ համակարգերի ստեղծումն է, որպեսզի բեկվի մթնոլորտը։

Եռագույնից՝ երկգույն

Հայաստանի այսօրվա գույները պետք է փոխվեն, այսօր մեր գույներն են դարձել կարմիր բերետը և սպիտակ դրոշը։ Պարտության սիմվոլը երկրի ներսում շենքից շենք, գյուղից գյուղ է գնում հազարավոր կարմիրբերետավոր ոստիկաններով, իսկ երկրից դուրս՝ սպիտակ դրոշով։ Այպես պետությունը կփլուզվի, բայց լայն զանգվածները դեռ չեն հասկանում։ Հայաստանը կարիք ունի նոր գույների. Հայաստանում պետք է բարձրացվի նոր դրոշ՝ ներքին համերաշխության և արժանապատիվ խաղաղության։ Պետք է նոր քաղաքական հոսանք, որը կբարձրացնի այս դրոշը և կկոնսոլիդացնի հասարակությունը։

Պարտության սիմվոլը նույնպես զբաղված է կոնսոլիդացիայով՝ ի´ր պատկերացրած։ Նա որոշել է անմարդկային մասշտաբների պոպուլիզմով «քերել» բոլոր հնարավոր ձայները։ Նա ուրիշ այցեքարտ չունի՝ խաբել, խաբել, խաբել ու փորձել ստանալ խաբվածների առավելագույն ձայներ։ Այդ ընթացքում կարող է խեղճ խաղալ, ազգայնական կան պացիֆիստ, կոմունիստ կամ լիբերալ. նրա համար դա որևէ նշանակություն չունի։
Գռեհիկ պոպուլիզմով մաշելու է պետության հիմքերը, ձևավորելու է անպետություն հասարակական շերտ, որն էական պրոբլեմ է լինելու հաջորդ սոլիդ իշխանության համար։
Նա ասել և ասելու է ամեն անհեթեթություն, միայն թե ձայն պոկի.

1. Վերացնել ժամկետային զինծառայությունը
2. Բոլորի աշխատավարձերը և թոշակները կրկնապատկել
3. Բոլոր բիզնեսներն ազատել հարկերից
4. Բոլորին անվճար ուղեգրեր՝ Անթալիա
5. Կյանքի միջին տևողությունը դարձնել 110  տարի
6. Հղիությունը՝ 5 ամիս
7. Բոլոր Քովիդ հիվանդացածներին՝ 10  հազարական դոլար
8. Սահմանել եղանակային ջերմաստիճանի վերին ու ներքին շեմեր
9. Օրացույցում մտցնել «Քաղաքացու վրեժի օր», երբ բոլորը կարող են անպատիժ վրեժ լուծել իրենց դուր չեկող ցանկացած մեկից
10. Անկարկուտ գյուղ։ Բացառել կարկուտը գյուղերում
11. Վաճառել Մոնումենտի տները և դրանով փակել բոլորի վարկերը
12. Արևմտյան Հայաստանը Հայաստան է և վերջ։
13. Ֆինանսական փոխհատուցում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգներին։
14. Եվ այլն՝ առանց որևէ արգելքի

Պարտության սիմվոլը նման ամեն բան ասելու է։ Եվ նրան հավատացողների, ցածրորակ ձայների մի քանակ լինելու է։ Բայց սրա այլընտրանքը ոչ թե ավելի հաճելի պոպուլիզմն է, այլ՝ չոր, նույնիսկ՝ կոշտ սոլիդությունը։ Հիմա շատ ավելի կարևոր է՝ ձևավորել սոլիդ պրագմատիկ բևեռ, քան՝ հանուն ձայների։ Հայաստանը անգրագետ պոպուլիզմով հասավ պատերազմի ու փլուզման, բայց արժանապատիվ խաղաղություն և վերելքի հասնելու է բացառապես սոլիդ ու գրագետ աշխատանքով։ Պարտության սիմվոլի մերժումը աշխատանքի մի ուղղությունն է, և այն պետք է ինտենսիվացնել. նա պետք է տոտալ մերժվի՝ ամեն օր, ամեն տեղ, և չպետք է ստանա հնարավորություն՝ պետություն քանդելով պոպուլիզմ քարոզել, բայց սրան զուգահեռ պետք է բարձրացվի համերաշխության և արժանապատիվ խաղաղության դրոշը, որի շուրջ կհավաքվի հասարակությունը։ Դա ենթադրում է լուրջ աշխատանք՝ հրապարակային և ստվերային, գրագետ ու ճիշտ, բայց պարտադիր պայման է մարդկանց հետ պարզ հաղորդակցությունը։

Դա ենթադրում է մթնոլորտի էական փոփոխություն, դա ենթադրում է լուրջ ցանցային համակարգերի ստեղծում, դա ենթադրում է այնպիսի քայլեր, որոնց վերջնաժամկետն ամենևին հունիսի 21-ը չէ։ Նոր Հայաստանի ավերածությունների հետևանքները շատ խորն են, ու պարտության սիմվոլից ու իր բերած աղետից ազատվելու համար մեզ գուցե շատ ավելի երկար ժամանակ պետք լինի»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}