Կառավարության դարպասներին իրենց շղթայած քաղաքացիները բերման ենթարկվեցին
Վաղ առավոտից ակցիա է Հանրապետության հրապարակում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: «Ազատագրում» շարժման անդամներն իրենց շղթայել են կառավարության դարպասներին։
«Մեկ վայկյան իրավունք չունի աշխատելու Փաշինյանը: Մեր երկիրը կոտորեց: 30 տարի գոռում էր՝ երկիրը կոտորում են, ինքը եկավ ու կոտորեց: Երկիր չունենք:
Նա եկավ կոտորեց մեզ, մեր երիտասարդներին, գնացեք հիվանդանոցները, տեսեք, ինվալիդ են դարձել, վառված են, ոչ ապագա ունեն։ Ժողովուրդ, դրան մի թողեք, ավելի վատ, ահավոր բաներ են կատարվելու»,-լացելով ասում է դարպասներին ձեռքերը շղթայակապած կինը:
Ոստիկանները բացեցին շղաթաները, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:
Ուղիղ եթերը՝ news.am-ի: