Քաղաքական 12:12 23/04/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին,ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել...

Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է շղթայակապելով, ձեռքերը ոլորելով։ Ինչո՞ւ եք շղթաներ հագցնում, ինչո՞ւ եք ձեռքերը ոլորում։ Եվ կողքից էլ մեկ այլ, ոչ պակաս ոգևորված ոստիկան էլ հեռախոսով տեսանկարում է։ Որպե՞ս ինչ։ Սա փողոցի «ռազբորկ՞ա» է, ի՞նչ է։ Ինձ հայհոյել եք, ես էլ կարող եմ ոստիկաններով «տփե՛մ»։

Բայց ես ուզում հարցին մեկ այլ տեսանկյունից նայել. այս  ամենով Փաշինյանը վտանգում է իր թիմակիցներին։ Որքան էլ մենք համերաշխության և ապագայում վրեժխնդրության բացառման  կոչեր անենք , Նիկոլի այս գործելաոճից  թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց շեֆն իրենց է փաստի առջև կանգնեցնում։ Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ։ Իսկ իշխանությունն անպայման փոխվելու է։ Մի օր փոխվելու է։

Երբ աներձագը հայտարարում է, որ նրանց /սյունեցիներին/  հենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, չի հասկանում, որ դնում է իր և իրենց հանդեպ ապագայի խաղի կանոնը։
Փաշինյանը սրտնեղել է ոչ քաղաքական, կոշտ ձևակերպումներից, հայհոյանքից։ 2018 թվականի  դագաղներից, թաղումներից, հայհոյանքներից հետո սրտնեղո՞ւմ եք։ Այն ժամանակ ինչ էիք մտածում։ Երեք տարի պետական միջոցներով ֆեյքերի ՊՈԱԿ եք պահում, ու զարմանո՞ւմ եք։ Իսկ որ երեք տարի ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներով բզկտում էիք հանրությունը, թշնամացնում էիք իրար հետ, այսօրվա մասին չէի՞ք մտածում։ Հարցրու քո թիմակիցներին, աջակիցներին, ինչպիսի բառապաշար էին օգտագործում։ Երեք տարի է զգուշացնում էինք։ Այսօր զարմանալու, սրտնեղելու իրավունք չունեք։

Եվ ընդհանրապես, վեջին զարգացումներից երկու հետևանք է ուրվագծվում.
1. Փաշինյանն իր գործողություններով նեղացնում է իր հումանիտար միջանցքը։ Նա մեծ, շատ իռացիոնալ ատելություն է գեներացնում։ Վաղը այդ ատելությունը կարող է անհետևանք չմնալ։
2. Իրավապահները պետք է հասկանան, որ նոր իշխանությունները, եթե նույնիսկ լինեն Հռոմի Պապից էլ հումանիստ, չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ կոշտ ու շատ հստակ։  Առաջին անգամ, երբ Փաշինյանը պարոնայք՝ Վանեցյանին և Օսիպյանին մարդկանց ասֆալտին փռելու հրահանգ էր տալիս, այդ ժամանակ էր պետք նրան լռեցնել, վնասազերծել։ Չարձագանքեցին, կամ միգուցե արձագանքնեցին ուշացումով ու այլ կերպ։  Չարձագանքեց նաև հասարակությունը։

Հիմա դա պետք է հասկանան պարոնայք Աբազյանն ու Ղազարյանը։ Վաղը սա անարձագանք չի մնալու։
Եթե ձեր վարչապետին համայնքում լավ չեն ընդունում, պետք է գիտակցել պատճառները։ Ինչ են մտածում սպաները, երբ Սյունիքի բնակիչն ասում է, իմ պատուհանի տակ ադրբեջանցու դիրք ես բերել։ Դրա համար այդ մարդու ձեռքերը ոլորելով տանում եք ոստիկանություն։ Ադրբեջանցու գնդացիրը Երևանից դեռ շատ հեռո՞ւ է։ Իսկ ի՞նչ է մտածում ձեռքերը ոլորող ոստիկանը, երբ սյունեցին ասում է. «Իմ երեխան ադրբեջանցու գնդացիրի նշանառության տակ է խաղում։»։ 
Նույն հաջողությամբ վաղը, ընտրություններից հետո Փաշինյանին կարող է դուր չգալ իրեն դեմ քվերակողների վարքագիծը, ի՞նչ եք անելու՝ էլի ուղղակի ցուցումներով քրեական հետապնդումներ եք իրականացնելու։ Սյունիքի հասարակ քաղաքացին իր ձևով մերժեց, քրեական հետապնդում սկսեցիք, ընտրություններին ձեզ մերժողներին էլ ե՞ք շղթաներով բերման ենթարկելու։

Եվ որպես ամփոփում. Մթնոլորտը արագ տեմպերով լարվում է. Փաշինյանի նախընտրական ծրագրի առաջին և միակ  կետը պետք է լինի Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Նիկոլին մնում է 1-ին նախագահից ճշտել, արդյո՞ք նրա առաջարկն ուժի մեջ է, արդյո՞ք նա պատրաստ է իր համար այդ հարցում միջնորդ լինել և ջանք թափել, թե՞ արդեն ուշ է։ Ես ու իմ ընկերները շարունակելու ենք մնալ մեր տեսակետին՝ բացառել վրեժխնդրությունը, հիշաչարությունը, գնալ հասարակական համերաշխության ճանապարհով։ Բայց Նիկոլը, իրավապահները, աներձագը և այլոք շատ դժվարացնում են մեր գործը։ Արագ տեմպերով իռացիոնալ ահռելի ատելություն է գեներացվում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:15
«Ռազմինֆո». Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) Զագաթալայում տեղակայված զորամասում ադրբեջանցի զինծառայող 2003թ. ծնված Իբրահիմ Ղուլիևը (İbrahim...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոչուբաև. Ռոբերտ Քոչարյանի գրքից իշխանական ֆոբիաները շարունակվում են
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքից իշխանական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մովսես Դեմիրճյան. Նիկոլը 9-րդ տեղում է
Փիլիսոփա, ԵՊՀ դոցենտ Մովսես Դեմիրճյանը գրում է. «Նիկոլը 9-րդ տեղում է: Դանթե Ալիգիերիի «Կատակերգություն» պոեմում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ասկերանի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել. տուժածների վիճակը բավարար է
Մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Առաջին անհրաժեշտության մթերքները թանկացել են
2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6%...
Աղբյուր` Panorama.am
16:31
Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Ինչպես գիտեք, ես և մեր թիմը մաս չենք կազմում ընթացիկ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:25
Կամչատկայում մասնավոր Մի-8 ուղղաթիռ է կորել
Կամչատկայում ռադարներից անհետացել է մասնավոր Մի-8 ուղղաթիռը: Շաբաթ օրը ՏԱՍՍ-ին արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ԵՄ-ն վճարել է Սաակաշվիլիի կուսակցության ձերբակալված ղեկավարի համար պահանջված գրավը
Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը գրավ է վճարել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ձերբակալված նախագահ Նիկա...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանի կողմից իշխանության զավթումը հնարավոր է կանխել մայիսի 10-ին. Էդգար Ղազարյանը
«Նիկոլ Փաշինյանը չի գնում ընտրությունների, այլ գնում է իշխանությունը զավթելու»,- Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հանրային...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Պատիվ ունեմ»-ի երիտասարդները ԱՄՆ դեսպանատանը նամակ հանձնեցին
Եթե Էրդողանին ու Ալիևին չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել։
Աղբյուր` Panorama.am
15:47
Զելենսկին ԵՄ-ի և G7-ի դեսպանների հետ ժամանում է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների և Յոթի խմբի (G7) երկրների դեսպանների ուղեկցությամբ ժամանել է Դոնբաս: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնաճը կազմել է 6.2%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
15:28
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած սպանության վերաբերյալ
Մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից  հաղորդում է ստացվել այն...
Աղբյուր` Panorama.am
15:10
Արմեն Գևորգյան. Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատիա» է. Խոսրով Հարությունյան
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատի» է, որը բխում է հունական...
Աղբյուր` Panorama.am
14:36
Թևան Պողոսյան. Տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը
Քաղաքագետ, քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը գրում է. «Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք,...
Աղբյուր` Panorama.am
14:23
Պատերազմից հետո, ընտրություններից առաջ՝ «ՀՀ բնակչության թիվը ավելացել է»
Հայաստանի մշտական բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2 մլն 963 հազար 300 մարդ։ Նրանցից 1 մլն 91 հազար 700-ն ապրում են...
Աղբյուր` Panorama.am
14:04
Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես.
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետներն ավարտել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սենոր Հասրաթյան. Շուշի. Զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը
Զու գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրմնա պատմությունը, որն այժմ օկուպացված է թշնամու...
Աղբյուր` Panorama.am
13:27
Լիա Իվանյան. Փրկության դաշինք
Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա հնարավոր ընտրությունները լինելու են որպես ինքնիշխան պետություն Հայաստանի լինել-չլինելու ընտրությունը։ Անկեղծ ասած,...
Աղբյուր` Panorama.am
13:16
ԱՄՆ-ը օդային դեսանտ է իջեցրել Էստոնիա
«Swift Response» զորավարժությունների շրջանակներում ուրբաթ օրը գիշերը ԱՄՆ զինված ուժերը օդային դեսանտ են իջեցրել Էստոնիայի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ է եղել, որ... Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպում է այց Եռաբլուր
Մայիսի 9-ին ժամը 12։00-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպում է այց՝ Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ...
Աղբյուր` Panorama.am
12:46
«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հիշեցնում է. «1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ղազախստանը հետաձգեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները
Ղազախստանն ավանդական ձևաչափով նշվող Հաղթանակի օրվա միջոցառումները տեղափոխում է 2022 թվական՝ լուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Սիրուշո. Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոն հրապարակած կարճ տեսանյութում պատմում է իր վերջին՝ «Body on Body» երգի տեսահոլովակի մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:15
Կարեն Քոչարյան. Երկրում կրիմինալ վակխանալիան շարունակվում է
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ահազանգում է Հայաստանում վերջին շրջանում մեծ տարածում գտած հանցագործության մասին. «Երկրում կրիմինալ...
Աղբյուր` Panorama.am
12:04
«Amnesty International»-ը որոշել է Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալ» կարգավիճակը
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը սխալ է համարում 2000-ականների կեսերին միգրանտների վերաբերյալ իր խտրական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}