Հասարակություն 16:10 23/04/2021 Հայաստան

Իզմիրլյանի անվան մանկատան սանի մահվան հետքերով. Իրավապահները տեղյակ չեն

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի սաներից մեկը՝ Ա. Զախարյանն օրեր առաջ մահացել է։ Նրա մահվան մասին իրավապահ մարմինները որևէ տեղեկություն չունեն։

Paorama.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման հաղորդում չեն ստացել։

Մանկատան տնօրենի պաշտոնակատար Թամարա Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում որևէ հարցի չպատասխանեց։ Տարբեր հարցերի ի պատասխան նա անընդհատ նույն բանն էր կրկնում.

«Իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել, երեխաների հետ կապված հարցերին պատասխանում է սոցապ նախարարությունը։ Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, զանգեք սոցապնախարարության բաժին։ Բոլոր ինֆորմացիաները ճշտած, տեղեկացված է սոցապնախարարությանը»։

Նա անպատասխան թողեց հարցը, թե ինչի՞ հետևանքով է մահացել Ա. Զախարյանը։ Թ. Մնացականյանը, որին, ըստ տարածված տեղեկությունների, մանկատան տնօրենի ԺՊ դարձրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթիկ Ստեփանյանը, պնդում է, որ ոստիկանությունը տեղյակ է մանկատան սանի մահվան մասին։

«Բոլոր համապատասխան մարմինները տեղյակ են իրավիճակի ու դեպքի մասին։ Այնպես որ կարող եք զանգահարել սոցապ նախարարության համապատասխան բաժին ու ճշտել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու համապատասխան մարմինները տեղյակ են իրադարձությունների մասին»,-շարունակում էր կրկնել նա։

Երբ նրան ասացինք՝ իրավապահ մարմիններից հայտնել են, որ նման դեպք չկա, արձագանքեց.

«Իսկ ինչի՞ եք զանգել իրավապահ մարմիններին։ Բայց Ձեզ ինչի՞ է հետաքրքիր երեխայի մահվան դեպքը։ Ոստիկանությանը դիմած ա, ամեն ինչ արված ա՝ ըստ սահմանված կարգի ու օրենքի»։

Եթե հավատալու լինենք մանկատան տնօրենի ԺՊ-ին, ապա ոստիկանությունից են ոչ ճիշտ տեղեկություն տրամադրել, եթե հավատալու լինենք ոստիկանությանը, ապա Թամար Մնացականյանն է ստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի (ոչ թե սոցապ, ինչպես խոսքում անընդհատ կրկնում էր նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի ղեկավարի ԺՊ-ն) նախարարի մամուլի քարտուղարը ժամեր շարունակ նախարարության պաշտոնական էջում հրապարակված համարներին ուղղված զանգերին չէր պատասխանում։ Նախարարությունից ասացին՝ տեղում չէ ու հետևաբար խոսել չի կարող նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Ըստ Panorama.am-ին հասած տեղեկությունների, մանկատան մի քանի տասնյակ սաներ մոտ մեկ ամիս առաջ փորլուծություն են ունեցել, աշխտակիցներից մի քանիսը կորոնավիրուսով են վարակվել։

Թե ի՞նչն է եղել մանկատան սանի մահվան պատճառը, գուցե հստակ պատասխան տա քննությունը, եթե իհարկե՝ իրականացվի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Իտալիայում խուզարկել են նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 քաղաքացու տները
Իտալիայի ոստիկանները ներխուժել էին 11 կասկածյալների տները՝ Նախագահ Սերջիո Մատտարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արթուր Դանիելյան. Ներքաղաքական խժդժության արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, որ միացել է #antinikol շարժմանը, գրում է. «Քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
«Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»,-այս մասին Բաքվում ասաց Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:44
Վաղը ներդրողը Թուրքիայից կգա, մանկապարտեզի «Արևիկ» անունը կսարքի «Բայրաքթար».Դավիթ Սահակյանց
«Նա առնետի տեսակ է՝ անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ինչ որ բան փախցնել ուզող պերսոնաժ է Փաշինյանը իմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին
«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լավ, դուք ինչքան էշ եք, որ չեք հասկանում՝ նոր պատերազմ է հասունանում. Սերգեյ Շաքարյանց
«Էրդողանն աշխատում է հանուն գլոբալիստների պլանների իրականացման, վերջերս մեր հայրենակիցներից մեկը Աբու-Դաբիում մի մեծ, ծավալուն հոդված էր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին ձեռք բերված նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
14:12
Բայրամովը կարծում է, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին և կարելի է խոսել հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իսրայելի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ շարժման գործողությունները
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Գազայի հատվածում Համասի արմատական շարժան՝...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վահե Հովհաննիսյան. «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացրել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Վարդևանյանի միջնորդությունը՝ դատական նիստերը տևական ժամանակ հետաձգելու վերաբերյալ, մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց  ԵԴ/0253/01/19 գործով...
Աղբյուր` Panorama.am
13:29
Պյանիչը գուցե վերադառնա Յուվենտուս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»․ թուրինյան ակումբը քննարկում է բոսնիացուն...
Աղբյուր` Panorama.am
13:21
Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մարիա Սուքիասյան. Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
Այլընտրանքային նախագծեր խումբ ը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապակում ենք ամբողջությամբ. «Իջևանցին էշով...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց...
Աղբյուր` Panorama.am
13:03
Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
Առնվազն 24 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Նման տվյալները, Independent-ի հաղորդմամբ, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
12:57
Իդլիբում թուրք զինծառայող է սպանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում «թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով» մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Զելենսկին գնահատել է իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դոնբասում դիպուկահարների թիրախային հարձակումները «գրեթե անցյալում են», նա դա...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ. Աթանեսյանը՝ գլխավոր դատախազին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։ Ասուլիսում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:...
Աղբյուր` Panorama.am
12:45
Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա. Աբրահամյան
«Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու»:
Աղբյուր` Panorama.am
12:38
Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ՌԴ կողմից «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղարկող օրինագիծ:...
Աղբյուր` Panorama.am
12:25
Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
«Մենք լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը՝ համաձայն երեք երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ալիևը սպառնում է Ֆրանսիային ու Կանադային՝ խորհուրդ տալով իրենց տարածքում հայերին ինքնավարություն կամ անկախություն տալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին «Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները...
Աղբյուր` Panorama.am
12:04
Եթե սրանք ստանան 30-40 տոկոս ձայն, խելացի, ազգասեր զանգվածը պարզապես գնալու է այստեղից. Աթանեսյան
«Հականիկոլական չէի անվանի այդ շարժումը: Շարժում, որը դեմ է այս ազգադավին, հայ ազատագրական շարժում է»,- ասուլիսում ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսուցիչ և ութ աշակերտ, չորսը հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվում էր վեց...
Աղբյուր` Panorama.am
11:58
Դատախազությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության դեմ արդյունավետ պայքարի համար
2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության...
Աղբյուր` Panorama.am
11:56
Երևանում սպանության գործով հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}