ԲԴԽ-ն արդարանում է. 21 դատավոր արձակուրդում է, 7 դատավոր կորոնավիրուսով հիվանդ
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է պարզաբանում, որտեղ ասված է.
«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, այսօր իր աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն է հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում, և կովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել:
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ թեև ներկայացրել ենք այս պահի դրությամբ արձակուրդում և կովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ ենք համարում նաև հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:
22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել»։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. Փաստաբան
- Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
- Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
- Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են. Ի.Սաղաթելյան