Իսպանիայում Հերկուլեսի աշտարակը մանուշակագույնով կլուսավորվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Իսպանիայի Լա Կորունյա քաղաքն այս շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ Հերկուլեսի աշտարակը մանուշակագույնով լուսավորելով: Հռոմեական փարոսը գունավորվելու է՝ ի հիշատակ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի հայկական ջարդերի զոհերի:
Ինչպես գրում է elespanol-ը, սա մարդկության ամենադաժան հանցագործություններից էր:
Նշվում է, որ այս պատմական իրադարձությունը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից կարող է ճանաչվել որպես ցեղասպանություն, ինչը կարող է փոխել ԱՄՆ-ի հարաբերությունները Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հետ։