Արայիկ Հարությունյանը փորձում է իր «քաղաքական դիակ շեֆի» դեմքը փրկել. Շարմազանով
«Այդ անձը փայլում է անհեթեթ, հակապետական ու ապազգային հայտարարություններ անելու հմտությամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Արցախի հարցի շուրջ բանակցությունները «տապալել են նախկինները»։
Նրա խոսքով, առաջին անգամը չէ, որ Արայիկ Հարությունյանը փորձում է իր «քաղաքական դիակ շեֆի» դեմքը փրկել, և առաջին անգամ չէ, որ «կապիտուլյանտները» իրենց ձախողումը, իրենց պարտությունը փորձում են գցել այլոց գրպանը։
«Ես դեռ հոկտեմբերի 14-ին, երբ գլխավոր կապիտուլյանտը պատերազմի ժամանակ փորձեց սլաքներն ուղղել դեպի նախորդ իշխանություններ, շատ ուղիղ արձագանքել եմ նրան ու իր տեղն եմ դրել։ Ասել եմ, որ չհամարձակվես քո փախողումների մեջ մեղադրել նախորդներին»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը հարց հնչեցրեց՝ բա 10 տարի Արայիկ Հարությունյանը չի՞ Արցախի վարչապետը եղել, այդ ընթացքում ինչո՞ւ ոչ մի նման բան չի ասել. «Ե՞ս էի ասում, թե օդը պաշտպանված է»։
Նա նշեց նաև, որ եթե հոկտեմբերին արդեն իշխանությունները գիտեին, որ պատերազմը պարտվելու են, ինչո՞ւ էին ժողովրդին խաբում ու ասում, թե հաղթելու ենք։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, թե ընդդիմության հետ կոնսենսուս չկար տարածքների դիմաց պատերազմը կագնեցնելու, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ ասելով՝ գլուխները պատին են տալիս։
«Էն որ Քոչարյանի դեմ գործ էին հարուցում, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից կանչում էին, Սերժ Սարգսյանի շուրջ գործեր էին սարքում, ընդդիմության հետ կոնսենսուս կա՞ր, հա՞։ Որ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, ընդդիմությանը հարցրե՞լ էր։ Այսինքն՝ իրենք ընդդիմության կարծիքն էին կարևորում։ Բա որ գիտեիք պարտվում ենք, էդ 5000 երեխուն ինչի՞ տարաք մահի բերան, արա՛։ Ու դուք էսօր բարոյական իրավունք ունեք, դրանից եք խոսո՞ւմ»,- նշեց նա։
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին, երբ Փաշինյանը հանդիպման էր կանչել արտախորհրդարանական ուժերին, ինքն ասել է, որ պետք է դիմել ՌԴ-ին, խնդրել, որ նա իր հեղինակիությունը օգտագործի պատերազմը կանգնեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք. Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
- Mediaport. ԱԻՊԾ փոխտնօրենին աշխատանքից ազատել հրամայել է Արայիկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ