ՄԻՊ կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թիվն էական աճել է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականին 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին:
Այսպես, 2016 թվականին Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը ՄԻՊ հարցով դիմել է Արարատ Միրզոյանին
- Կրկնակի աճել է ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը
- ՄԻՊ ուղղված դիմումների թիվն աճել է
- 2020-ին Արցախի ՄԻՊ աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից