Ադրբեջանցիները տարբեր բնույթի խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Քանի Դադիվանք գնացող ուխտավորների թեման քննարկվեց ադրբեջանցիների՝ պայմանավորվածության խախտման համատեքստում, միանգամից ասեմ՝ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ի վեր, տարբեր բնույթի խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ։
Ստուգումների անվան տակ, ինչ ուզում անում են։ Չկա սահմանված հստակ կանոնակարգ և այդ պայմաններում ադրբեջանցի զինծառայողները ոնց ուզում իրենց պահում են։
Այդ թվում՝ որոշում են, թե պահե՞ն ձեռք բերված պայմանավորվածությունը, թե՞ չէ։
Արցախի իշխանությունները պարտավոր են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ ճշտել, հասնել անհրաժեշտ կարգավորումների, հակառակ դեպքում, չեմ կարծում, թե մեր հայրենակիցների արժանապատվության, անվտանգության հաշվին իմաստ կա ցույց տալ, թե հայերի համար Դադիվանք գնալու արգելք չկա։
Ադրբեջանցիները գրեթե ամեն օր մեր տարածքը հատում և Շուշի են գնում-գալիս՝ առանց որևէ խոչընդոտի, իսկ մենք դեռ քննարկում ենք ուխտավորների Դադիվանք մուտք գործելու խնդիրների կամ, առհասարակ, Ադրբեջանի հետ կոմունիկացիաներ բացելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Դադիվանք հայ ուխտավորների մուտքը խոչընդոտելու միջադեպի մասին Արցախի ՄԻՊ-ը կտեղակացնի միջազգային հանրությանը
- Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը
- Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք
- Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ
- Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս