Հայաստանն ու ԵՄ-ն անցկացրել էն Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստ
Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հանդիսանում է կարևոր նշաձող Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։ Քննարկվել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին:
Ընդգծվել է նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան