Իրավունք 09:00 30/04/2021 Հայաստան

Ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են դաժանություններով ու գլխատումներով. ՄԻՊ հատուկ զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցով է հանդես եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին։ Այս մասին նշված է ՄԻՊ Արման Թաթոյանի էջում։ 

2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:

Ադրբեջանական կողմն օգտագործել է արգելված կասետային զինատեսակներ՝ թիրախային հարվածներ հասցնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինված հարձակումներից սպանվել ու վիրավորվել են նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչներ:

Ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել, թարգմանվել ու վերլուծվել են ավելի քան 300 տեսանյութեր ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ կենդանի մարդկանց գլխատումներ, մասնատումներ, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Բոլորն ուղարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցներին:

Պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը նշել է, որ ցավոք, այս բոլոր փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը տեղի չունեցավ քաղաքական պատճառներով:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրագործման խնդիրները, մասնավորապես, խախտումների ազդարարման եղանակները, ժամանակակից աշխարհում մարտահրավերները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր սկզբունքների և կարգավորումների մասին հանրությանը և առանձին խմբերին իրազեկելու կարևորությունը:

Արման Թաթոյանը նշել է, որ իր ելույթում արձանագրված բոլոր փաստերը հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ հաստատության փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված օբյեկտիվ և հավաստի ապացույցների վրա:

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեn,  ՀՀ ՊՆ-ն և այլք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:57
Արմեն Սարգսյան. Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Որո՞նք են ընտրական հանցագործությունները
Գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:30
19.06.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, մահացել է չորս մարդ
Երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: «Ունենք 106 առողջացած և 4 մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայտնի է դարձել Կուզբասում ինքնաթիռի կործման պատճառը. Զոհերի թիվը հասել է 9-ի
Կուզբասում կործանված ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանված է եղել: Վայրէջքի մոտենալու ժամանակ այն բախվել է անտառի ծառերին: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:04
Անձնագրային և վիզաների վարչությունում շաբաթ, կիրակի սահմանվել է հերթապահություն
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ ...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՄԻՊ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը ՔՊ հավաքին համակարգել է Վիլեն Գաբրիելյանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել
Պերուի հարավում տեղի ունեցած վթարի հետևանքով 27 մարդ է զոհվել և 13 մարդ վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նրանք լեռնահանքային...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են ժամանել ութ միջազգային կազմակերպությունների ու...
Աղբյուր` Panorama.am
11:05
Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե...
Աղբյուր` Panorama.am
10:56
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը. Ջեն Փսակի
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքերը փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սոֆյա Հովսեփյան. Տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով իր հայրական կազմակերպություններով ասֆալտ փռեց
ԱԺ պատգամավոր, նախկին իմքայալական Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:39
Իրանը դատական հայց կներկայացնի Լոնդոնում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվելու համար
Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել հունիսի 18-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկելու համար, երբ Լոնդոնում...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49...
Աղբյուր` Panorama.am
10:07
Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Ըստ թարմացված տվյալների 7 մարդ է զոհվել և 13-ը վիրավորվել են Կեմերովոյի մարզում  ինքնաթիռի կործանման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Եվ ծագում է արևը…». ARARAT թանգարանում ներկայացվում է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված է...
Աղբյուր` Panorama.am
09:52
Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Իբրահիմ Ռաիսին
Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երևանի քաղաքապետի մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ գնալու են ընտրատեղամաս ու երկու տասնյակից ավել...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ...
Աղբյուր` Panorama.am
09:27
Էրդողանը հակառազմանավային հրթիռային համալիրի փորձարկման մասին տեսանյութ է հրապարակել
Թուրքական «Ատմակա» հակառազմանավային հրթիռը վերջին փորձարկման ժամանակ հաջողությամբ խոցել է մակերեսային թիրախը: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը
Քաղաքական-հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեց մեզ պարտադրված «ընտրությունների»...
Աղբյուր` Panorama.am
09:07
Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հանդես են...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
23:01
Արթուր Վանեցյան. Ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում
«Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ. չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս...
Աղբյուր` Panorama.am
22:49
Վանեցյանը ներկայացրեց հաղթանակից հետո՝ վեց ամսվա ընթացքում իրենց առաջնահերթ անելիքները
«Քարոզչության ընթացքում բոլոր հանդիպումներում մեր դաշինքն արժանացել է քաղաքացիների ջերմ ընդունելության, եղել են անկեղծ հարցադրումներ,...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար․ Սերժ Սարգսյան
Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին քարոզարշավի վերջին օրը՝ իր ելույթում նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:25
Արմեն Գևորգյան. Հայաստանն, այո, ունի նոր վերելքի և հզորացման իրական ներուժ
«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով այսօր մասնակցում էր Հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
22:19
Արփինե Հովհաննիսյան. Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ այսօր ներկա էր «Հայաստան» դաշինքի՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}