Իրավունք 12:24 30/04/2021 Հայաստան

Բացահայտվել է հարկային հանցագործության դեպք

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կոմիտեն հերթական անգամ  հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։

Սակայն, ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտի և օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:

Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձևակերպել է որպես իրացում նաև 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ, դրա  համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու և չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 209-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մինչ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը, քաղաքացին աշխատել է Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 բաժնում հաշվառված ՍՊ ընկերության` Աբովյան քաղաքում գտնվող օղու արտադրամասում: Աշխատանքի առաջարկը ստացել է իր բարեկամից, ով հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը:

Քրեական գործով կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլ ամսին քաղաքացու ազգականին հանդիպել է ընկերության իրական շահառուն և հայտնել, որ քիչ հարկեր վճարելու նպատակով անհրաժեշտ է վստահելի անձ՝ անհատ ձեռնարկատեր հաշվառելու և գործունեությունն այդ Ա/Ձ-ի միջոցով շարունակելու համար:

Ընկերության իրական շահառուի առաջարկով և իր ազգականի խնդրանքով քաղաքացին համաձայնել է  հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչի համար նրանց է տվել իր նույնականացման քարտը, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ գործունեություն է ծավալվել: Իր անվամբ գործունեություն ծավալելու համար իրեն խոստացել են վճարել ամսական 20.000 ՀՀ դրամ գումար:

Սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է ընկերության իրական շահառուին: Խմիչքները պատրաստվել են սովորական սպիրտից, արտադրամասում սպիրտին ավելացվել են մրգային հավելումներ, արտադրության ընթացքում երբևէ մրգային սպիրտ չի օգտագործվել:

Ակնհայտ է, որ նման կարգի հարկային հանցագործությունը չէր կարող ստվերում երկար մնալ, և կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին՝ գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության  առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին  բացահայտելու գործում։ Վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ:

 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:15
Ռուսաստանը 3,2 միլիոն դոլար է հատկացնում Հայաստանին
Ռուսաստանի կառավարությունը 3,2 միլիոն դոլար է հատկացրել՝ հետպատերազմական վերականգնման գործում Հայաստանին օգնելու համար:«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ Այսօրվա դրությամբ քվեարկության իրավունք ունեցող...
Աղբյուր` Panorama.am
13:45
Արցախում կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել
Արցախում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։ Արցախի առողջապահության նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
13:45
Երկրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում հայտնաբերվում է կորոնավիրուսի վարակի 3 մլն-ից պակաս դեպք
Վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է շուրջ 2,6 միլիոնով: Այս մակարդակը, որը համապատասխանում...
Աղբյուր` Panorama.am
13:32
Էրիկ Ալեքսանյանը դատախազության հայտարարությունը բացարձակ սուտ է որակում
Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Գլխավոր դատախազությունը...
Աղբյուր` Panorama.am
13:16
«ՔՊ-ն շտաբի պետի մակարդակով խախտում է օրենքը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խախտել է Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
13:10
Կաթողիկոս. Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները, հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսք է հղել  արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով. «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դատախազությունում ստուգում են Վիլեն Գաբրիելյանի հնարավոր առնչությունը
«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու...
Աղբյուր` Panorama.am
12:57
Արմեն Սարգսյան. Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Որո՞նք են ընտրական հանցագործությունները
Գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:30
19.06.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, մահացել է չորս մարդ
Երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: «Ունենք 106 առողջացած և 4 մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայտնի է դարձել Կուզբասում ինքնաթիռի կործման պատճառը. Զոհերի թիվը հասել է 9-ի
Կուզբասում կործանված ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանված է եղել: Վայրէջքի մոտենալու ժամանակ այն բախվել է անտառի ծառերին: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:04
Անձնագրային և վիզաների վարչությունում շաբաթ, կիրակի սահմանվել է հերթապահություն
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ ...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՄԻՊ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը ՔՊ հավաքին համակարգել է Վիլեն Գաբրիելյանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել
Պերուի հարավում տեղի ունեցած վթարի հետևանքով 27 մարդ է զոհվել և 13 մարդ վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նրանք լեռնահանքային...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են ժամանել ութ միջազգային կազմակերպությունների ու...
Աղբյուր` Panorama.am
11:05
Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե...
Աղբյուր` Panorama.am
10:56
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը. Ջեն Փսակի
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքերը փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սոֆյա Հովսեփյան. Տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով իր հայրական կազմակերպություններով ասֆալտ փռեց
ԱԺ պատգամավոր, նախկին իմքայալական Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:39
Իրանը դատական հայց կներկայացնի Լոնդոնում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվելու համար
Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել հունիսի 18-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկելու համար, երբ Լոնդոնում...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49...
Աղբյուր` Panorama.am
10:07
Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Ըստ թարմացված տվյալների 7 մարդ է զոհվել և 13-ը վիրավորվել են Կեմերովոյի մարզում  ինքնաթիռի կործանման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Եվ ծագում է արևը…». ARARAT թանգարանում ներկայացվում է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված է...
Աղբյուր` Panorama.am
09:52
Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Իբրահիմ Ռաիսին
Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երևանի քաղաքապետի մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ գնալու են ընտրատեղամաս ու երկու տասնյակից ավել...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ...
Աղբյուր` Panorama.am
09:27
Էրդողանը հակառազմանավային հրթիռային համալիրի փորձարկման մասին տեսանյութ է հրապարակել
Թուրքական «Ատմակա» հակառազմանավային հրթիռը վերջին փորձարկման ժամանակ հաջողությամբ խոցել է մակերեսային թիրախը: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}