ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն չի ողջունում Զարեհ Սինանյանի այցը Լոս Անջելես
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով որ չեն ողջունում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Լոս Անջելես։ Այս մասին տեղեկանում ենք yerkirmedia.am կայքից։
Հայտարարության մեջ նշված է.
«Պարոն Սինանյան, երբ դուք պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով իրեն, մենք ձեզ չենք ողջունում մեր համայնքում: ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված մայիսի 2-10 Սփյուռքի Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանի լոսանջելոսյան այցի հետ:
«Իւրաքանչիւր օր, որ պրն. Սինանեան չի դատապարտեր Նիկոլ Փաշինեանը, անոր նախապատերազմեան, պատերազմի օրերու եւ յետպատերազմեան աւերին համար, կը նշանակէ, որ ինք մեղսակից է այն դաւաճանութեան, որուն կ՚ենթարկուի մեր հայրենիքը եւ ժողովուրդը։
Նիկոլ Փաշինեանը դասալիք մըն է։ Ինք լքեց իրեն քուէարկողները։ Ինք լքեց մեր տասնեակ հազարաւոր բանակայիններն ու կամաւորները՝ իրենց ընտանիքներով հանդերձ։ Ինք լքեց մեր ռազմագերիները։ Լլքեց Արցախը։ Ինք մեր երկիրը մխրճեց փտածութեան (corruption) եւ բռնատիրութեան մէջ ու մոլորեցուց բոլորը։
Իսկ հիմա, երբ կը խօսի Թուրքիոյ եւ Ատրպէյճանի հետ յարաբերութիւններու բնականոնացման մասին, երկիրներ որոնց վերջին արարքները պարզապէս շարունակութիւնն են անոնց դարաւոր հակահայ նպատակներուն, Փաշինեան այս ձեւով ոչ միայն կ՚ուրանայ Հայոց ցեղասպանութեան 1.5 միլիոն նահատակներուն յիշատակը, այլեւ վտանգի տակ կը դնէ արդարութեան մեր պահանջը։
Պրն. Սինանեան, այնան ատեն, որ Դուք կը պաշտպանէք Նիկոլ Փաշինեանի աւերիչ ուղին, ծառայելով իրեն, մենք ձեզ չենք ողջուներ մեր համայնքէն ներս։