Քաղաքական 11:38 01/05/2021 Հայաստան

01.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը.

«Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:

Շիֆը հայտնել է նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) աջակցություն:

ՄԻՊ Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Ապրիլի 29-ին դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Հանցագործությունների(ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում և այլն) դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրգործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 29-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով ՀՀ ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշել է, որ այդ  հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։ Ըստ Մելքոնյանի՝  վերջին անգամ հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, բայց դա չի նշանակում, որ կապը չկա։

Ապրիլի 30-ին ՄԻՊ Արման Թաթոյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը հայ գերիների հարցով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, փորձում է այս խնդիրը իրավականից դարձնել քաղաքական։

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե քաղաքական հարթությունում ինչ աշխատանք է տարվում, բայց իրավական առումով մեծ աշխատանք է տարվում՝ հայ գերիներին վերադարձնելու համար։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Դեսպանը մանրամասնել է՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։
Ապրիլի 30-ին գերիների վերադարձի պահանջով ԱԺ շենքի դիմաց ակցիա է տեղի ունեցել։ ԱԺ-ից երթ է կատարվել դեպի ՀՀ-ում գտնվող մի շարք երկրների դեսպանատներ, որոնք ներկայացուցիչներին նույն պահանջով նամակներ  են փոխանցել։ Բողոքի ակցիային են միացել նաև Շիրակի մարզի բնակիչ, պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն։

Հիշեցնենք, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Գասպարյանը պետք է պաշտոնավարեր մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Իսկ Փաշինյանի կողմից Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ԳՇ նշանակելուց հետո Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր  կայացրել քրգործ հարուցելը մերժելու մասին։

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով։ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու համար:

Լրատվականներից մեկը, պարզաբանում ստանալու համար կապ է հաստատել Մակարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ հարցի պատասխանել։

Ապրիլի 29-ին ՀՀ վարչական դատարանը «Տիրան Խաչատրյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի» գործով որոշում է կայացրել ՊՆ նախարարին՝ որպես երրորդ անձ ներգրավելու մասին։
Նշենք, որ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ նախարարին՝ որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին, սակայն դատարանում չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավվելուն։ Պատասխանող կողմը ևս չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդությանը։

Սյունիքի մասին

Շաբաթվա ընթացքում ԶԼՄ ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովիվին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել են և հարվածներ հացրել, ով անասուններին տարել էր արածեցնելու։

ՀՀ ՄԻՊ-ը հատուկ արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ և կրկին հաստատել է իր այն պնդումը, որ Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտություն կա։
Նույն ժամանակահատվածում սոցիալական ցանցերում տարածվեց նաև մի տեսանյութ, որում պնդում էր արվում, թե Սյունիքում հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին։

ՊՆ-ն նշված տեղեկությունը բացարձակ սուտ է որակել։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, նշել է, թե չի կարող ասել, որ այս պահին այնտեղ անվտանգ է, քանի  դեռ դելիմիտացիա չունենք, դեմարկացիա չունենք, պայմանագիր չունենք՝ սահմանի վերաբերյալ։ Ըստ նրա՝ ասել, որ միջադեպերը կանխված են և կկանխվեն՝ ֆանտաստիկայի ժանրից է։

Ինչ վերաբերում է չեզոք գոտուն, Մելքոնյանը նշել է, որ 520 կիլոմետրանոց շերտն ամեն պետություն իր տարածքի հաշվին է անում, հարևան տարածքի հաշվին՝ այդ շերտը չեն կառուցում։

Այլ թեմաներ

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին ՀՀ ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի ՀՀ-ում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը դեռ շարունակում է մնալ աշխարհում ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող երկրների տասնյակում։

Հանրապետության նախագահը ապրիլի 23-ին ստորագրել է զինծառայության տարիքային շեմը բարձրացնելուն առնչվող օրենքը և մի շարք այլ օրենքներ:

ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են ՊՆ-ի կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՊՆ-ն հայտնում է, որ մեր զինված ուժերը չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Այնուհետև, նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, շտաբային վարժանքներ, մարտավարական-մասնագիտական պարապմունքներ և այլն։

Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը որոշակիորեն նվազել են,  առավել շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}