Ոստիկանությունը լծվել է Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին. news.am
NEWS.am-ը ստանում է տեղեկություններ, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:
«Մասնավորապես մարզային և քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն և այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ և ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:
Մեր տեղեկություններով ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, և ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ:
NEWS.am ահազանգած քաղաքացիները իրենց վրդովմունքն էին արտահայտում այս ամենի առնչությամբ, նշելով, որ նման լայնածավալ ճնշումների և շանտաժի կիրառում նախկինում երբեք չի եղել: Ավելին` նրանք հայտարարում էին, որ այս ճնշումները հակառակ էֆֆեկտն են ունենալու, քանի որ իրենք չեն պատրաստվում կուլ գնալ շանտաժին»,- գրել է news.am կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին