Աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ “իշխանություն” բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։
Հերթով գանք
- նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն,
- սոցիալական ռևանշ (վերաբաշխել ունեցվածքը հարուստներից աղքատներին),
- արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր),
- արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել,
- «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ և այլն։
Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։
Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․
- սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է),
- քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը,
- դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։
Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։
Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հների» ու «Նորերի» պայքարը Հայաստանում չէ առաջինը սկսվել․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Փաստորեն այդ անձը լեգիտիմացրել էր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը
- Ստեփան Դանիելյան. Ցանկացած երկիր պետք է ունենա իր ողնաշարը
- Ստեփան Դանիելյան. 2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ