Վրաստանի լեռներում շվեյցարիացի կին զբոսաշրջիկ է մահացել
Վրաստանի Մեստիայի վարչական տարածքում (Սամեգրելոյի շրջան - Վերին Սվանեթիա) երկուշաբթի Շվեյցարիայից ժամանած 29-ամյա կին զբոսաշրջիկ է մահացել: Վրացական լրատվամիջոցների տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ ԶԼՄ-ների՝ կինը դահուկ քշելիս ընկել է ժայռից:
Ինչպես լրագրողներին հայտնեցին Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Գուլիի լեռնանցքի մոտակայքում, իսկ փրկարարական ծառայություն ահազանգ է ստացել տղամարդուց, որն ուղեկցում էր զոհված զբոսաշրջիկին:
Նրա խոսքով՝ կինը մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով տեղում մահացել է, փրկարարները նրա մարմինն արդեն գտել են:
Ինչ վերաբերում է երկրորդ զբոսաշրջիկին, ապա հաղորդվում է, որ նա չի տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին