Հասարակություն 14:20 03/05/2021 Հայաստան

Ահլամ ալ Սալամի․ ԱՄԷ-ն պարտավորվել է երկիրը դարձնել հանդուրժողականության, համակեցության ու խաղաղության խորհրդանիշ

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն այսօր կազմակերպել էր վեբինար՝ «Ռամադանը՝ որպես սիրո և հանդուրժողականության ամիս» խորագրով։ Վեբինարին բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ահլամ ալ Սալամին իր բացման խոսքում ասաց, որ հանդուրժողականության թեմայով այս քննարկումն ընտրվել է անցկացնել հենց Ռամադան ամսին, քանի որ այս ամիսն իր մեջ ներառում է հանդուրժողականությունն ու մարդկային առաքինությունները, խթանում է բարեգործական գործունեությունը։

«Այս ամսվա ընթացքում մարդիկ միմյանց աջակցում են։ Տեխնոլոգիական այն զարգացումը, որ ներկայումս մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն են տալիս մեզ, որպեսզի մեր հասարակությանն ավելի ուշադրություն դարձնենք։ Մենք պարտավորվել ենք մեր երկիրը դարձնել հանդուրժողականության, համակեցության ու խաղաղության խորհրդանիշ, համախմբել այս արժեքներն ու խթանել չափավորությունն ու բազմամշակութայնությունը՝ ընդունելով օտաներին և մերժելով խտրականությունը, ատելությունը և անհանդուրժողականությունն ամբողջ աշխարհում»,- ասաց Ահլամ ալ Սալամին։

Ահլամ ալ Սալամին ներկայացրեց ԱՄԷ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը, հատկապես Covid-19-ի պայմաններում տասնյակ երկրներին ԱՄԷ կողմից ցուցաբերված աջակցությունը, մի շարք երկրներում դաշտային հիվանդանոցների կառուցումը, աշխարհում սովի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում մարդկանց սննդով ապահովելու ծրագիրը։

Ահլամ ալ Սալամի խոսքերով, ԱՄԷ-ում հիմնական կրոնը իսլամն է, սակայն երկրում ազատորեն իրացվում են նաև այլ կրոնները, գործում են տարբեր կրոնների երկրպագության կենտրոններ։

Ահլամ ալ Սալամին նշեց, որ հանդուրժողականության քաղաքականության շրջանակներում երկրում այժմ միմյանց կողքի կառուցվում է մզկիթ, եկեղեցի ու տաճար, որոնց բարձրությունը լինելու է նույնը՝ խորհրդանշելով նաև կրոնների հավասարությունը։

Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքերով, 21-րդ դարում հաճախ ենք խոսում հանդուրժողականության, խտրականության մասին, և հավանաբար պատճառն է, որ այն ոչ թե քչացել է մեր կյանքում, այլ ավելի ու ավելի շատանում է։

«Ռամադանի այս ամսվա առիթով ուզում եմ ասել, որ գրեթե բոլոր կրոններն էլ իրենց օրացույցում ունեն շրջաններ, երբ մարդիկ պահք են պահում և պահքը նպաստում է հոգևոր զարգացմանն ու զորացմանը։ Սակայն եթե հավատացյալն այս շրջանում միայն իր մարմինն է զրկանքների ենթարկում, ա դեռ չի նշանակում, որ իրական պահքի մեջ է։ Այս ժամանակաշրջանն է, երբ պետք է կարողանանք մեր կյանքին սնունդի փոխարեն ավելացնենք բարի գործերը»,-ասաց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքերով քրիստոնյաներն ու իսլամն ապրում են կողք-կողքի դարեր շարունակ, սակայն միշտ չէ, որ եղբայրական հարաբերություններ են եղել, հատկապես միջնադարում, երբ երկու կրոնների միջև կար հակասությունների սրում, որը պետք է դաս լինի այսօրվա հարաբերությունների համար։

«Կրոնական զգացմունքները շատ քաղաքական ուժերի կողմից օգտագործվում են որպես միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու զենք։ Կրոնը ոչ մի տեղ չունի այնտեղ։ Այն միայն չարագործների ձեռքում գործիք է դառնում, որի լավագույն ապացույցը մեր պատմության 20-րդ դարի սկիզբն է, երբ օսմանյան Թուրքիայում տեղի էր ունենում հայերի ցեղասպանությունը, քանի որ նրանք քրիստոնեա էին։ Բայց դա ճշմարիտ հավատացյալների ձայնը չէր։ Երբ հայ ժողովուրդը մահից փրկվելու համար բռնում էր գաղթի ճանապարհը դեպի ուրիշ երկրներ, նրանց առաջինը կյանք ապահովող երկրները իսլամական երկրներն էին, որոնք առաջնորդվում էին ճշմարիտ հավատքով և մարդկայոին բարձր գիտակցությամբ։ Մի կողմից այսպես կոչված իսլամ երկրում կոտորում էին, մյուս իսլամական երկները նրանց ապաստան էին տալիս Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, Ծոցի այլ երկրներում»,- ասաց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, խոսելով հանդուրժողականության մասին, ասաց, որ պետք է հստակ հասկականք, թե ինչն է իրական հանդուրժողականությունը։

«Կա մի ճշմարտություն՝ անհանդուրժելին անկարելի է հանդուրժել, անտանելին՝ անհնար է տանել։ Եթե մենք հանդուրժողական լինենք ստի, կեղծիքի, չարի նկատմամբ, մենք կդառնանք նրանց մեղասակիցը։ Հանդուրժողականությունը չի կարելի օրենքի ուժով ստիպել մարդկությանը։ Այն պետք է լինի մարդու կենսաձև ու նրա դաստիարակության արդյունք»,-ասաց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, հավելելով, որ երբ Էրդողանը 21-րդ դարում Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը վերածում էր մզկիթի, նա օրենքով չէր առաջնորդվում, այլ առաջնորդվում էր իր չարագործությամբ։

«Եթե սրանից 15 տարի առաջ Ադրբեջանը ստորագրած լիներ հանդուրժողականության մասին միջազգային մի կոնվենցիա, միևնույն է երեք օրվա ընթացքում վեց հազար հայկական խաչքարեր վերացնելու էր։ Այն, ինչ այսօր Արցախում կատարվում է, նորից օրենքի ուժով չէ, այլ ճշմարիտ հավատքի և մարդկայնության ուժով կարելի է կանգնեցնել։ Հանդուրժողական կարելի է լինել այն ժամանակ, երբ այն իրապես հանդուրժելի է, այսինքն մարդկությանը դեռ որևէ հանցանք իր մեջ չի պարունակում»,- ասաց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Արքեպիսկոպոսի խոսքերով, կրոնական հանդուրժողականությունը գալիս է ճշմարիտ խորը հավատքից։ Երբեք որևէ մեկ կրոնի իրական հավատացյալը չի կարող հանդուրժող չլինել մեկ այլ կրոնի իրական հավատացյալի նկատմամբ։ Նույնիսկ անհավատի նկատմամբ անհանդուրժող չլինել չի կարելի, այլ քո կրոնական հավատքի սիրով, եթե կարող ես, նրան հավատքի բեր։ Նույն արարիչը, որ արարել է բոլոր մարդկանց, չի կարող հանդուրժել, որ նրանք, մեկը մյուսի կյանքին վտանգ սպառնան։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ․ ՊՆ
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երևի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը․ Էլինար Վարդանյան
Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և...
Աղբյուր` Panorama.am
20:20
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ
Պահանջարկի աճով պայմանավորված ավիատոմսերի գներն այս ամռանը կարող են կտրուկ բարձրանալ։ Պահանջարկի աճն էլ կապված է անցյալ տարվա կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հիմա նորից ժամանակն է տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է․ «Գիշերվան միշտ էլ հաջորդում է ցերեկը, ասել է թե խավարին՝ լույսը, հուսալքությանը՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազում է, իսկ դաշինքների համար՝ բարձրանում
 81 «կողմ» ձայնով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վանդալիզմ Յարոսլավի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՝ դատապարտելով Յարոսլավլի մարզում  հայկական գերեզմանատան...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Փաստինֆո»․ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. ցեմենտի համար կասահմանվի 14 000 դրամ տուրք
ԱԺ նիստի ավարտին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:58
3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
«Հիշում եք ֆիլմի հայտնի դրվագը՝ «Պավլե,՛ 830 ոչխարը 70 կիլոմետր տանում ենք Երևան, ճանապարհին յուրաքանչյուր ոչխար կորցնում է երկու...
Աղբյուր` Panorama.am
18:27
Անձնական միջոցների հաշվին Արմեն Սարգսյանը կաևճատև արձակուրդը կանցկացնի Մոսկվայում
Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ ԿԽՄԿ-ի փոխանցմամբ ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակվել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին. Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լուրջ սպառնալիքներ՝ Արցախի ջրային անվտանգության համար
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայփոստն արձագանքել է Թագուհի Թովմասյանին
«Հայփոստ» ընկերությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հնչեցրած հայտարարություններին։ Ընկերության տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
«Կոչ ենք անում Փաշինյանին, ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ»
Աղբյուր` Panorama.am
17:33
Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
Խորհրդարանը քննարկում է «Կինեմատորգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սոֆիա Հովսեփյանը հրապարակեց Արցախից բռնագաղթվածների նամակն՝ առաջիկա ընտրությունների մասնակիցներին
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ԱԺ այսօրվա նիստի ավարտին ունեցած ելույթի ժամանակ հայտնեց, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին և անձնական տվյալներին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}