Ընտրական պրոցեսներում բոլոր վատ բարքերը թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է.Մարուքյան
«Ընտրություններ կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ընտրակաշառք չտալու և հայաստանյան ընտրական պրոցեսներում բոլոր այն վատ բարքերը, որոնք եղել են, թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է»,- Աժ հատուկ նիստում ունեցած ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ ընդդիմությունն էլ իր ունեցած մեխանիզմներով իր տեղում թույլ չի տա գործընթացների խաթարումը:
Պատգամավորը հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները գործում են և խորհրդարանի արձակման հարցում որևէ շեղում չի եղել:
Արձագանքելով իրեն ուղղված բնակիչների հարցերին, թե ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն՝ Մարուքյանը հայտնեց, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ուժ ներկայանալու է իր թեկնածուով, իսկ գումարված և գումարվելիք ԱԺ մյուս հատուկ նիստերում առաջադրելով և չընտրելով փարչապետ, կլուծվի ժողովրդին իշխանությունը վերադարձնելու և արտահերթ ընտրության հնարավորություն ընձեռելու հարցը:
«Բոլոր հնարավորությունները ձեռք կառնենք, որպեսզի ատելության խոսքը, հայհոյանքը, սպառնալից խոսքը, ուժի գործադրման սպառնալիքի խոսքը և ընդհանրապես ցանկացած ձևակերպում, որը քարոզարշավի ժամանակ կարող է բռնության որևէ դեպքի բերել՝ բացառենք»,- հայտարարեց պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը հայտնեց, որ ունեն գաղափար՝ մշակել տեքստ, որով կոչ են անելու քաղաքական ուժերին միանալ դրան և արձանագրել, որ քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերն ատելության խոսք չեն օգտագործելու:
«Դա անելու ենք, որպեսզի կարողանանք երկիրն առանց ցնցումների ենթարկելու գնալ այս պրոցեսին և ձևավորել հաջորդ խորհրդարանը, որը պետք է Հայաստանն այս վիճակից հանի»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
- Վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու նպատակով էլ առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանին. Լիլիթ Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ