Քաղաքական 09:00 03/05/2021 Հայաստան

Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա, բայց այլևս փաստ է, որ իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր նրա վարչակազմն արդեն լուծել է։ Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդեն փակվել է։ Չկա։ Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը։ Մարսել է նաև բազմահազար զոհերի արյունն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկեք անկեղծ խոսենք էլի՝ ո՞վ է հիմա հիշում այդ ամենի մասին։

Այո, դաշտում դեռևս հաճախ ենք հանդիպում Նիկոլի դավաճանությունը դատապարտող հայտարարություններ։ Բայց մի՞թե այդ քննադատությունները կարելի է իրական և ազդեցիկ գործոն համարել։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև, եթե օրինակ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դավաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երևալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դավաճանության մեղքը փորձում ուրիշների վրա բարդել։

Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրությանը, որ տեղի ունեցած աղետի իրական պատասխանատուն հենց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հայկական մնա։ Որ տանկերում վառելիք կար, զինվորները սոված չէին, տնտեսությունն աճում էր և այլն, և այլն։ Ու՞մ և ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկե, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամեն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եվ ուրեմն նշանակում է, որ դավաճան կապիտուլյանտը հաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտությունը։

Ուրիշ հարց էլ է լուծել դավաճանների այս իշխանությունը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դեմ միավորված քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդեն քաղաքական պայքարը ոչ թե դավաճան Նիկոլի դեմ է, այլ բոլորը բոլորի։ Եվս մի քանի օր ու կապիտուլյանտը հայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պես մեջտեղից դուրս կգա ու կողքից կհետևի, թե ինչպես են դավաճանի դեմ երբեմնի միավորված ուժերը սեփական ռեսուրսները միմյանց դեմ վատնում։ Եվ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

Իսկ ամենատխուրն այն է, որ դավաճան կապիտուլյանտն այս ամենին հասավ ընդամենը մեկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը։ Եվ վերջ։ Իսկ ընտրություններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթե երկու ամիս կա։

Դե հիմա կանգնեք ու ասեք, որ սխալ է Միքայել Մինասյանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դավաճանի օրակարգով առաջնորդվել, չի կարելի այս իրավիճակում ընտրության գնալ և չի կարելի կապիտուլյանտին թույլ տալ երկրի ու ժողովրդի ապագա որոշել:

Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսվերգի ընդամենը երևացող մասն են: Իր «Երկիր թակարդ» հոդվածում Միքայել Մինասյանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացահայտել: Բայց չգիտես ինչու շատերը կա՛մ փորձում են իրենց անկյունը կահավորել Մինասյանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականությունից: Բայց այդպես չի լինի: Որովհետև, եթե այդպես շարունակվեց հունիսի 21-ին մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի:

Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրույցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասյանը, պետք է սենց չանեինք, նենց անեինք»։ Վերջերս այդ արտահայտությունը հաճախ եմ լսում, և դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում։ Բայց արդյունք ունենալու համար պետք է իրական աշխատանք տանել։ Նույնիսկ եթե այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրության կարիք առաջանա, դա պետք է ընդդիմության օրակարգը լինի և ոչ թե դավաճան Նիկոլի։ Միքայել Մինասյանի ասածն այդ է։ Պետք չէ նրա քայլերում ու խոսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դեպի կործանում տանող ուղի է։ Ետ կանգնեք ու փորձեք հասկանալ նրա ասածների էությունը։ Դրանից մենք բոլորս միայն կշահենք։

Վստահեցնում եմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}