Քաղաքական 11:36 03/05/2021 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի ԱԺ նախագահի՝ հայտարարության խմբագրմանն ու գրել.

«Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է  զորքերի վերահսկողության տակ:

Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երեկվանից քննարկվող «ուղղահայացի» մասին թեմային: Ինձ այս հայտարարության մեջ այլ բան է մտահոգում:

Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն:
Արցախն արձանագրում է առկա տխուր իրականությունը:

Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել և արդյունք է Հայաստանի ու Արցախի իշխանությունների վերջին շրջանի երկխոսության և դրանից բխող հետևանքների:

Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնվի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից հրաժարվելը նորմալ կամ բնական կդիտարկի:
Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանությունները ինչպես այս, այնպես էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարվող այլ հարցերից վաղուց հրաժարվել են:

ԱԺ նախագահի այս հայտարարության մեջ նույնիսկ ներքին ցավ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլևս չկա, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգության հաջորդ փուլի ամրագրումն է:

Այնուհանդերձ, ի հեճույքս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Հայաստանում ու Սփյուռքում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատվություն են կրում Արցախի վաղվա օրվա համար:

Ըստ այդմ՝ որքան էլ այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա կառավարությունները հրաժարվեն Արցախի անվտանգության ապահովման իրենց պատմական դերակատարությունից, միշտ էլ մեր հանրության մեջ կգտնվեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դեպքում կլինեն Արցախում և իրենց դերակատարությունը կունենան Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանության ապահովման գործում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
«Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ, որտեղ ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ...
Աղբյուր` Panorama.am
11:31
Սեպտեմբերի 21-ն Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օրն էր
Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրն էր.  այդ օրն ազդարարվում է մեկամսյակի մեկնարկը։ Հայաստանում նույնպես...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին մեղադրել է «ստի և ցինիզմի» մեջ
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ելույթը հագեցած էր «ստով և ցինիզմով»: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ինչպիսի ազդեցություն ունի Աֆղանստանի հարցը ԼՂ հակամարտության վրա
Ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝...
Աղբյուր` Panorama.am
11:13
22.09.2021. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: «Ունենք 295 առողջացած, 20 մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:08
Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Եթե 300․000 դրամ կամ 250․000 դրամ միանվագ դրամական աջակցության շահառու եք, դիմեք
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Եթե դուք 300․000 դրամ կամ...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Երաժշտություն հանուն ապագայի». Պատանի երաժիշտները Դուբայում մասնակցում են վարպետության դասընթացների
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ` հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցոմ են սեպտեմբերի 4-23-ը ԱՄԷ-ի Դուբայ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Բաց նամակ. Հայկ Մարությանը ամիսներ շարունակ ի վիճակի չէ լուծել մի տարրական հարց
Ակադեմիկոսների բարձրահարկ շենքի չաշխատող վերելակի խնդիրը
Աղբյուր` Panorama.am
10:43
Հայաստանից 100 ուխտավոր այցելել է Ամարասի վանական համալիր
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ամարասի վանական համալիր Հայաստանից ժամանած մոտ 100 ուխտավորի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Իրանի նախագահ․ Ազատությունը չի տեղավորվում օտարերկրյա զորքերի ուսապարկի մեջ
Իրանի քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների կայունության ու տարածքային ամբողջականության պահպանումն է։
Աղբյուր` Panorama.am
10:27
Բայդենը՝ ՄԱԿ-ում․ ԱՄՆ-ը չի ուզում մի նոր սառը պատերազմ, ոչ էլ ուզում է տեսնել մասնատված աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր այս պաշտոնում առաջին անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` հանդես եկավ «աշխարհում որոշիչ այս...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան
«Թեև այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականագվելու է, վերականգնվելու է նաև թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: ...
Աղբյուր` Panorama.am
10:02
Աշխարհի ամենախորը լողավազանը՝ Դուբայում
«Deep Dive Dubai»-ն աշխարհի ամենախորը լողավազանն է: Նրա խորությունը հասնում է 60 մետրի։ Այս իսկ պատճառով էլ արդեն մտել է Գինեսի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Նիկոլ Քիդմանը խոսել է Թոմ Քրուզից ամուսնալուծության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը իրեն մեղավոր է համարում, որ ԶԼՄ -ները սկանդալ էին սարքել իր և դերասան Թոմ Քրուզի ամուսնալուծությունից:...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Հայկ Խանումյանը հյուրանոցի անվան տակ 19,5 մլն դրամ գումարի հափշտակության կնքահա՞յրն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Խորհրդարանում շրջանառվող 51 օրենսդրական նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր ունենալուց հետո ինչպե՞ս կարող էին որևէ պարգև ընդունել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյանը 7 մլն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել. Ովքեր են թիրախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Պատերազմից հետո դասեր չենք քաղել, իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է ուշադիր լինել
«Ժողովուրդ» թերթը 44-օրյա պատերազմի մեկ տարվան ընդառաջ հարցազրույցների շարք է սկսել։ Թերթի զրուցակիցն է ՀՀ ԶՈւ Շտաբի նախկին պետ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Հարութ Սասունյան. Թուրք-ամերիկյան խմբերը 2․2 մլն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին 2007 թ-ից ի վեր
Ես պատահմամբ հայտնաբերեցի թուրք-ամերիկյան tenthousandturks.org կայքը, որը նկարագրված է որպես՝ «Տասը հազար թուրքերի արշավ»։ Կայքը...
Աղբյուր` Panorama.am
09:07
Ջութակահար Մարկ Բուշկովը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը։ Այս երեկոյով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 16-րդ համերգաշրջանը։
Աղբյուր` Panorama.am
09:00
Արսեն Բաբայան. Քանի՞ կոպեկ արժեր ծախսածդ 2 միլիոն դոլարը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, արձագանքելով երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «գունագեղ»...
Աղբյուր` Panorama.am
20:34
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Իշխանությունների գունագեղ միջոցառումը Հանրապետության հրապարակում մեկնարկել է
Չնայած հանրության ընդվզմանն ու դեմ լինելուն՝Հանրապետության հրապարակում մեկնարկել է Անկախության օրվա «գունագեղ» միջոցառումը։...
Աղբյուր` Panorama.am
20:17
«Տաշիր»-ը առաջիկայում պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին․ Սամվել Կարապետյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}