Այս ընտրություններում լինելու է ոչ թե լավ ու վատ ապրելու, այլ հայ մնալու պայքար. Արա Վարդանյան
«Հայաստան համահայկական հիմնադրամը 200 միլիոն դոլարից ավելի գումար էր հավաքագրել, որից 107 միլիոն դոլարը պատերազմի ընթացքում հոգաբարձուների խորհրդի, ըստ իս, անօրինական որոշումների հիման վրա ուղղվել էր Հայաստանի կառավարությանը»,- ասուլիսում ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:
Նրա խոսքով, ցավալի է, որ ցայսօր կառավարությունը չի կարողացել հաշվետվություն տալ այդ 107 միլիոն դոլարի կապակցությամբ:
«Զավեշտի է նմանվում, երբ գումարը 6 ամիս ուղղված է, բայց չկա հաշվետվություն: Միջազգային աուդիտը ևս չի ընդունել այդ գումարի ծախսագրումը, փաստացիորեն այդ գումարը կախված է օդում»,- ասաց Ա.Վարդանյանը:
Նա նշեց, որ, ըստ տարբեր լուրերի, այդ գումարից մոտ 12 միլիոն դոլարը կանխիկացվել է պետական գանձարանից.
«Այդ գումարով պետք է կատարվեին գնումներ, որոնք չեն կատարվել ու այդ գումարը մսխվել է: Զարմանալի է, որ դատախազությունը, ԱԱԾ-ն չեն հարուցել քրեական գործ պարզելու, թե ինչ է կատարվել համահայկական հիմնադրամի 107 միլիոն դոլարի հետ: Բոլորիս համար ցավալի է, որ 107 միլիոն դոլարը կարծես թե չի ծառայել իր նպատակին: Կարող ենք դա փաստել, քանի որ կառավարությունը, Փաշինյանն ամեն ձև խուսափում են այդ գումարի մասին խոսելուց:
Այդ գումարը լափել են կառավարությունում»:
Նա նշեց, որ իշխանափոխությունից հետո, միանշանակ, կհարուցվեն քրեական գործեր, այդ գումարը մխսելու մեջ մեղավոր բոլոր մարդիկ պատասխանատվության կենթարկվեն: Ա. Վարդանյանը համոզված է, որ իշխանափոխությունից հետո ականատեսն են լինելու բավական լուրջ բացահայտումների, խոսքը չի գնում կոռուպցիայի մասին, այլ հայրենիքը դավաճանելու, 5000 անմեղ երեխաների արյան պատճառ լինելու մասին:
«Մինչև 2018 թվականն ունեինք երկու հայկական կայուն զարգացող հանրապետության, այսօր ունենք քայքայված երկու հանրապետություն: Եթե առաջ Հայաստանն էր երաշխավորում Արցախում բնակվողների անվտանգությունը, այսօր դա անում է Ռուսաստանը: Դա աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխությունների առջև է կանգնեցրել Հայաստանին»,- ասաց Ա. Վարդանանը:
Խոսելով առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նա կարծիք հայտնեց, որ հաղթանակի ամենալուրջ շանսերն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը:
«Դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, թե որ կուսակցություններն են լինելու դաշինքում, բայց, կարծում եմ, որ իր անձով պայմանավորված այդ դաշինք ունի 50+1 ձայն հավաքելու բոլոր հնարավորությունները»,- նշեց նա:
Ա. Վարդանյանի խոսքով, շատ տրամաբանական կլինի, որ հաղթանակած նախագահը վերադառնա, որպեսզի կրկին երկիրը տանի հաղթանակների տնտեսական, դիվանագիտական ոլորտներում, բանակցությունների միջև Շուշին ու Հադրութը վերադարձնի հայկական կողմին:
Նա վստահ է, որ Փաշինյանն օգտագործում է պետական բոլոր լծակները իշխանությունը պահելու համար, բայց դա իրեն չի հաջողվի նույնիսկ եթե կեղծի ընտրությունների արդյունքը:
«Միևնույնն է՝ օրերի ընթացքում հայտնվելու է բանտախցում, նա պետք է դա հասկանա»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նա նշեց, որ այս ընտրություններում լինելու է ոչ թե լավ ու վատ ապրելու պայքար, այլ հայ մնալու և թրքանալու պայքար:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Հայաստան համահայկական» հիմնադրամի նկատմամաբ վստահության կորուստը վերականգնելը շատ դժվար է լինելու
- Ջանջուղազյանը հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք համահայկական հիմնադրամից նոր գումարներ կփոխանցվեն Կառավարությանը
- Համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է. Թունյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց