Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։ Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
`