Դա՞ է ադրբեջանցի զինվորի առաքելությունը՝ սպանել անպաշտպան կանանց և անզեն քաղաքացիներին. Գրիրգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին դիմեց միջազգային հանրությանը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով մեր օրերում տեղի ունեցող հանցագործությունների ու ցեղասպանության ամենաթարմ օրինակի վրա. Ադրբեջանը 19 հայ քաղաքացու է խոշտանգելով սպանել, որոնցից 12-ը՝ քաղաքացիական անձինք, մարդիկ, որոնք չեն հեռացել իրենց տներից, և իրացրել են իրենց ապրելու իրավունքը։
Պատգամավորը տեղեկացեց, որ խոշտանգված քաղաքացիական անձանցից 4-ը կանայք են՝ Էլենա, Էլլա, Ալվարդ և Նինա։
«Դա՞ է ադրբեջանցի զինվորի առաքելությունը՝ սպանել անպաշտպան կանանց և իրենց տները չլքած անզեն քաղաքացիներին»,- հարց հնչեցրեց նա։
Դիմելով միջազգային տարբեր կառույցներին, Սրբուհի Գրիգորւյանը նշեց, որ այն ինչ տեղի է ունենում պատերազմից հետո, իր համար 100 և ավելի տոկոսով կանխատեսելի էր։
«Ես հայ եմ, գենետիկորեն բացարձակ ճշմարիտ տեղեկատվություն եմ ժառանգել իմ նախնիներից, ես հայ եմ, որ ինքնապաշտպանական պարտադրանք է նաև ժառանգել։ Ես հայ կին եմ, ում աչքի առաջ են մեկ դար առաջ խոշտանգված հայ կանանց ու մայրերի ճակատագրերը։ Ի՞նչ է փոխվել 106 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից. միայն մարդասպան յաթաղանն է դարձել «բայրաքթար»։
Հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանը պետք է պատասխան տա իր կատարած ռազմական հանցագործությունների համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ