Վարչական դատավարության մի շարք գործերի կքննվեն գրավոր ընթացակարգով
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիրելյանի խոսքով, նախագծով առաջարկվում է՝ վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար գրավոր ընթացակարգ սահմանել։
«Առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը»,- ասաց նա։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը:
«Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին