ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին
Ազգային Ժողովը քիչ աաջ դեմ քվեարկեց պատերազմի մասնակից հաշմանդամներին պատգամավորական գումարներից 80 մլն տարեկան հատկացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծին։
«Պատգամավորները յուրաքանչյուր ամիս ստանում են 50 հազար դրամի չափով գումար որպես պատգամավորական գործունեության ծախսերի հատուցում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ բոլոր պատգամավորներն են, որ ծավալում են գործունեություն, և ոչ բոլոր պատգամավորներն են, որ ծախսեր են անում»,-ասաց Ուրիխանյանը։
Նրա խոսքով, նախագիծը ներկայացնելն իր բարոյական պարտքն է համարել, որպեսզի պատգամավորների աշխատավարձի մի մաս փաստացի համարվող այդ գումարները փոխանցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, երկիրը պաշտպանած երիտասարդներին ու մեծահասակներին։
«Կրկնում եմ, սա դիտարկում եմ բարոյական կտրվածքով։ Ցավոք սրտի, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Այդ գումարը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 80 մլն դրամ, և վստահաբար առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 114 անձինք այդ աջակցության կարիքն ունեն։ Կուզեի, որ լուծարման շեմին կանգնած ԱԺ-ի պատգամավորն այդ բարոյական քայլը կատարեին, որ ունենանք հնարավորություն, հենց ԱԺ անունից օգնել մարդկանց»,-ԱԺ-ում իր ելույթում ասաց Ուրիխանյանը։
Նա խնդրեց նախագիծն ընդգրկել օրակարգում։ Քվեարկության՝ 67 դեմ, 3 կողմ, 5 ձեռնպահ արդյունքներով նախագիծը չընդգրկվեց ԱԺ այս նստաշրջանի օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին