Քաղաքական 10:38 04/05/2021 Աշխարհում

100-ից ավել արգենտինացի քաղաքական, մշակութային գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատել ու վերադարձնել հայ ռազմագերիներին

Արգենտինացի քաղական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, լրագրողներ, մշակութային գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

Հայտարարությունում, որը նախաձեռնել է IARA-ն (Արգենտինական Հանրապետության հայկական կազմակերպություններ) և ստորագրել են 100-ից ավել անհատ և կազմակերպություն, ասվում է.

«Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։

Ադրբեջանական իշխանությունների վարքագիծը խախտում է  2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մարմինների փոխանակման» մասին և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում։

Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ռուսաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հինգ մայրցամաքների տասնյակ երկրների պետական գործիչներ և պատգամավորներ արտահայտել են իրենց կարծիքը Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատման և վերադարձի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ պարտավորությունը ոչ միայն հրադադարի անքակտելի մաս է, այլ նաև անհրաժեշտ միջոց է լարման նվազեցման համար՝ պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելու նպատակով»։

• Մարդու իրավունքների արգենտինական լիգա
• «Համայնքներ հանուն մարդու իրավունքների»
• Շարժում հանուն Ժողովուրդների միջև խաղաղության, ինքնիշխանության և համերաշխության
• Մարդու իրավունքների դիտարան, կոմունա 7
• Կոմունիստական կուսակցություն
• Երիտասարդական կոմունիստական ֆեդերացիա
• Արգենտինայի հրեական մշակութային մարմինների ֆեդերացիա
• Պատագոնիայի ազգային համալսարանի պատմագիտական և հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտ
• Իրավագիտական, մշակութային, տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների կենտրոն
• Կրթության ոլորտի աշխատողների միության  մարդու իրավունքների քարտուղարություն
• Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներգաղթյալների մշակութային մարմինների ֆեդերացիա
• Հայ մտածողության ազատ ամբիոն, Լա Պլատայի Ազգային համալսարան
• «Վիսսարիոն Գ. Բելինսկի» մշակութային և սպորտային ակումբ
• «Բարգործական ֆլորես»
• «Կուբայի բարեկամներ» լրագրողների արգենտինական ակումբ
• «Արգենտինա-հրեական կոչ» շարժում
• Սահարացի ժողովրդի հետ բարեկամության կոմիտե
• «Ֆլորենսիո Սանչես» միություն
• Ֆեդերիկո Գարսիա Լորկա միություն
•  Լատինոամերիկյան ռեզյումե
• «Դիմակայել և պայքարել շարժում»
• «Մեր Ամերիկայում - Արգենտինայում միավորման համար» միություն
• Խորխե Տայանա՝ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ, Արգենտինայի նախկին ԱԳ նախարար
• Պաբլո Դանիել Բլանկո` Սենատի անդամ
• Լաուրա Ռոդրիգես Մաչադո` Սենատի անդամ
• Նորմա Դուրանգո` Սենատի անդամ
• Խուան Կարլոս Ռոմերո` Սենատի անդամ
• Նորմա դել Վայե Խիմենես` Սենատի անդամ
• Սիլվինա Գարսիա Լառաբուրու ` Սենատի անդամ
• Էդուրադո Վալդես` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ
• Բրենդա Աուստին՝ Կոնգրեսի անդամ
• Ուալդո Ուոլֆ՝ Կոնգրեսի անդամ
• Էնրիկե Էստեվես՝ Կոնգրեսի անդամ
• Լուիս Գուստավո Կոնտիխիանի՝ Կոնգրեսի անդամ
• Խուան Կարլոս Սաբալսա՝ Կոնգրեսի նախկին անդամ
•  Խոսե Ամեգինո Արբո՝ Կոնգրեսի նախկին անդամ
• Մատիաս Տոմբոլինի՝ ԱՀ կենտրոնական բանկի փոխնախագահ
• Մարիանո Նարոդովսկի՝ կրթության նախկին նախարար
• Կարլոս Մելքոնյան՝ տնտեսագետ, Ազգային բանկի նախկին նախագահ
• Նորա Կորտինյաս`  «Մայիսյան հրապարակի մայրեր» կազմակերպության հիմնադիր
• Էուխենիո Ռաուլ Սաֆֆարոնի՝ Արդարադատության ինտերամերիկյան դատարանի դատավոր
• Դանիել Ռաֆեկաս՝ Արգենտինայի դաշնային դատավոր
• Լեոն Կարլոս Արսլանյան՝ նախկին արդարդատության նախարար, նախկին դատավոր
• Դիեգո Ռովելլա՝ Բուենոս Այրեսի նահանգային կոնգրեսի անդամ 
• Մատիլդե Բրուերա՝ Սանտա Ֆեի նահանգային կոնգրեսի անդամ
• Սեսար Գասս՝ Նեուկենի նահանգային կոնգրեսի անդամ
• Սերխիո Նահապետյան՝ նահանգային կոնգրեսի նախկին անդամ
• Սերխիո Աբրեվայա՝ Բունեոս Այրեսի օրենսդիր մարմնի անդամ
• Խուան Կարլոս Մասսել՝ Կորդոբայի նահանգային կառավարության հասարակական զարգացման նախարար
• Խուլիո Սամորա՝ Տիգրե քաղաքի քաղաքապետ
• Վիսենտե Լոպեսում «Բոլորի ճակատ» կուսակցության ներկայացուցիչ- ավագանու անդամների խումբ 
• Վիսենտե Լոպեսում «Միասին հանուն փոփոխության»  կուսակցության ներկայացուցիչ-ավագանու անդամների խումբ 
• Կլաուդիո Ֆրանգուլ՝ Լա Պլատայում «Միասին հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչ-ավագանու անդամների խմբի նախագահ  
• Մալենա Չոլակյան՝ Վիսենտե Լոպեսի ավագանու անդամ
• Սոլեդադ Մարտինես՝ Վիսենտե Լոպեսի ավագանու անդամ
•  Կարինա Նասաբալ՝ Լանուսի ավագանու անդամ
• Խուան Մարիա Ֆուրնարի՝ Տիգրեի ավագանու անդամ
• Սոֆյա Բրավո Ադամոլի՝ Տիգրեի ավագանու անդամ
• Մաքսիմիլիանո Պիկկո՝ Տիգրեի ավագանու անդամ
• Կարլա Կամմանն՝ Տիգրեի ավագանու անդամ
• Կամիլա Բենեդիտ՝ Տիգրեի ավագանու անդամ
• Աննա Մարիա Ռ. Ֆորնանդես Կոստա՝ Տիգրեի ավագանու անդամ
• Մարիանո Պելայո՝ Տիգրեի ավագանու անդամ
• Պեդրո Սերնադաս՝ Տիգրեի ավագանու անդամ
• Մարկոս Տենագլիա՝ Տիգրեի ավագանու անդամ
• Վերոնիկա Տենագլիա՝ Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի 4-րդ կոմունայի ղեկավար
• Կլաուդիո Ավրուխ՝ Հոլոքոստի թանգարանի պատվավոր նախագահ, մարդու իրավունքների նախկին քարտուղար
• Էդգարդո Ադրիան Ֆորմ՝ Կոոպերատիվ ֆոնդերի շարժի ինստիտուտի նախագահ
• Ռոբերտո Մալխասյան՝ Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի պատվավոր դասախոս
• Մարիելա Լուկրեսիա Պարիսի՝ Կորդոբայի ազգային համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի դեկան
• Ադոլֆո Կուտունջյան՝ Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս
• Գոնսալո Պերես Ալվարես՝ Պատագոնիայի ազգային համալսարանի պատմագիտական և հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն
• Դանիել Ֆերնանդո Բորկես՝ ժամանակակից պատմության դասախոս, Պատագոնիայի ազգային համալսարան
• Վիվիանա Նարդոնի՝ Ռոսարիոյի Հիշողության թանգարանի տնօրեն
• Մարիանո Էլոյ Ռոդրիգես Օտերո՝ Իսպանիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և բանասիրության ֆակուլտետ
• Մարտին Ռապպալինի՝ Բունեոս Այրես նահանգի արդյունաբերական միության նախագահ
• Միգել Հարությունյան՝ Տիգրեի արդյունաբերական միության նախագահ
• Պատրիսիո Կոլոմբո՝ Պիլարի արդյունաբերական միության նախագահ
• Սերխիո Մունե՝ Էսկոբարի արդյունաբերական միության նախագահ
• Ռուբեն Ֆալաբելլա՝ Սարատեի արդյունաբերական միության նախագահ
• Ալբերտո Գարսիա՝ Էքսալտասիոն դե լա Կրուսի  արդյունաբերական միության նախագահ
• Նեստոր Մանուչի՝ Կամպանայի արդյունաբերական միության նախագահ
• Ռոդրիգո Էռերո Բրավո՝ «Ռազմավարական երկխոսություններ» հիմնադրամի նախագահ
• Պաբլո Լասարո՝ Արգենտինայի ազատ և ընդունված մասոնների մեծ լոգիայի ներկայացուցիչ
• Ալեխանդրո Պորտաս Դալմաու՝ «Կենտրամետ ժողովրդավարական միություն» կուսակցության երկրորդ փոխնախագահ
• Վիկտոր Կոտ՝ Արգենտինայում կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար
• Մաուրո Հադդադ՝ Կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայի ազգային քարտուղար
• Տիլդա Ռաբի՝ Արգենտինա-պաղեստինական մարմինների ֆեդերացիայի նախագահ
• Սելինա Ա. Լերտորա Մենդոսա՝ արգենտինական և իբերոամերիկյան մտածողության ուսումնասիրման հիմնադրամի ներկայացուցիչ
• Խուան Մատեո Կրավիկ՝  արգենտինական և իբերոամերիկյան մտածողության ուսումնասիրման հիմնադրամի ներկայացուցիչ
• Ռոբերտո Պերդիա՝ իրավաբան
• Նորման Բրիսկի՝ դերասան
• Կարլոս Ասնարես՝ լրագրող
• Էդուարդո Ալիվերտի՝ լրագրող
• Կրիստիան Սիրույան՝ լրագրող
• Մագդալենա Թագթաչյան՝ լրագրող և գրող
• Դանիել Վիտար՝ լրագրող
• Արիել Կրեսպո՝ լրագրող
• Լուիս Մորադո՝ նկարիչ
• Մարիա Տոռելաս՝ վավերագրող
• Խորխե Ֆալկոնե՝ վավերագրող
• Օսվալդո Պեուլա՝ Բուենոս Այրեսում կոմունիստական կուսակցության քարտուղար
• Խորխե Կանտոր՝ հասարակական գործիչ
• Ալեխանդրո Իգնաժեուսիկի՝ հասարակական գործիչ
• Գրասիելա Ֆերնանդես Մեխիդե՝ մարդու իրավունքների ակտիվիստ
• Անա Մարիա Ռամբ՝ գրող
• Գրասիելա Մասետտի՝ գրող
• Անա Արզումանյան՝ գրող։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Արտակ Զաքարյան. Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը
ՀՀԿ փոխնախագահ Արտակ զաքարյանը գրում է. «Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով այսօր ԱԱԾ և ՊՆ տարածած հաղորդագրություններին, գրում է. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոստիկանությունը նկարագրել է մեկ շաբաթ առաջ գտած կիսամոխրացած դիակը
Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}