Արա Սաղաթելյան. Հիշո՞ւմ եք, ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական հաշվեհարդարների մասին հայտնել էր այս իդիոտին ու հրաժարակա տվել
«Ես թիրախավորվել եմ, որովհետև դա Նիկոլի հերթական մառազմն է»-Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին։
«Ես թիրախավորվել եմ, որովհետև, միգուցե, Նիկոլն ունի ինչ-որ պարտավորություններ երրորդ անձանց հանդեպ ինձ թիրախավորելու։ ես թիրախավորվել եմ, որովհետև Նիկոլն իր անգրագետ, կարճ խելքով փորձել է ինչ-որ մեսիջ տալ իմ ընկերներին ու իմ թիմին, որը չի հաջողվել, քանի որ ինքն իրենով է դատում մարդկանց, իսկ այստեղ կիրթ, գրագետ, ճանապարհ անցած, պատիվ ունեցող մարդիկ»,-նշեց Սաղաթելյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ քրեական գործում որևէ իրավական հիմք չկա, այն քաղաքական հետապնդում է ժանրի բոլոր կանոններով։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանքը վերացնելու որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուն, Սաղաթելյանն ընդգծում է, բողոքում նշված է եղել «վարույթն իրականացնող մարմինը խնդրում է հարգել բաց թողնված ժամկետը»։ Հենց սա հիմք է տալիս Սաղաթելյանին պնդելու, որ վարույթն իրականացնող մարմինը հասկանալով, որ գործն աբսուրդային է, միջոց չի ձեռնարկել, սակայն Նիկոլի կողմից ճնշումների արդյունքում որոշել են բողոքարկել։
Սաղաթելյանը մանրամասնեց, չնայած հայտնի է, որ VPN-ին միացել են Apple համակարգիչով, արդեն երեք ամիս իր երեխայի «Սամսունգ» հեռախոսը, կնոջ «Լենովո» համակարգիչը, իր և իր աշխատակիցների տեխնիկան ԱԱԾ-ում են։
«Մենք գործ ունենք կեղտոտ մարդկանց, ստոր տականքների կողմից կազմակերպված կեղտոտ հետապնդման հետ, և սա միակ դեպքը չէ։ Հիշում եք, ԱԱԾ նախկին ղեկավարն ասում էր՝ ծառայությունը դարձել է քաղաքական հաշվեհարդարների գործիք, որի վերաբերյալ ինքը հայտնել էր այս իդոտին ու հրաժարական էր տվել»,-ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանի դեմ քրեական գործ էր հարուցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով։ Մինչ Սաղաթելյանն անազատության մեջ էր, Գագիկ Սողոմոնյանը շարունակում էր գրառումներ անել, այդ ընթացքում նրա լսարանը մեծացավ։
Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Դրսից բոլորը տեսնում են, որ գործ ունեն հասարակ տրոլի հետ
- Արա Սաղաթելյան. Դատախազությունը Վճռաբեկ դատարան է դիմել ճնշման արդյունքում
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ պնդում են, թե իբր «օգտագործՎող չեն»
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց