Տնտեսություն 18:24 05/05/2021 Հայաստան

Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին

Հայաստանում 2016 թվականին հիմնադրված, 2021 թվականին 125 մլն դոլար գնահատվող Krisp ընկերությունն այսօր երկու լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։

Machine learning-ի խորացված գիտական հետազոտությունների արդյունքում աղմուկի հեռացման լավագույն ալգորիթմը ստեղծած գիտահետազոտական խմբի հաջողությունները կորոնովիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն արագացրեցին։ Ընկերության պրոդուկտի առաջին թողարկումը 2018 թվականին էր, իսկ 2020-ին հեռավար աշխատանքի, կրթության անցած աշխարհին հենց նման պրոդուկտ էր պետք։

«Մենք գիտեինք, որ աշխարհը գնում է հեռավար աշխատանքի ուղղությամբ։ Հենց դրա համար էլ այդ ոլորտում էինք, ու մեր պրոդուկտն այդպիսին էր։ Բայց բնականաբար, համավարակի ժամանակ մեր պրոդուկտի պահանջարկն էականորեն մեծացավ։ Մենք շատ երջանիկ էինք, որ մեր երեք տարիների աշխատանքի արդյունքն այդքան մարդկանց պետք եկավ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է  ընկերության համահիմնադիր, ֆ.մ.գ.թ. Արտավազդ Մինասյանը։

Մինասյանն ու իր հիմնադրած ընկերությունը միացել են գիտության հատկացումների ավելացման պահանջով հանդես եկող «Գիտուժ» նախաձեռնությանը։

Համավարակի ընթացքում Krisp-ի պրոդուկտի պահանջարկի կտրուկ ավելացման՝ միլիոնավոր ներբեռնումների, աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոն համարվող ընկերությունների՝ հաճախորդ դառնալու արդյունքում ընկերությունը 14 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում ստացավ, այն այս պահին գնահատվում է 125 մլն դոլար։ Աշխարհի 500 ամենախոշոր ընկերություններից մոտ 100-ը հայկական այս ընկերության հաճախորդներն են։ Թիմը կազմված է 115 հոգուց, նրանց 85 տոկոսն աշխատում է Հայաստանում, մյուսները՝ տարբեր երկրներում։ Գիտահետազոտական խմբում այս պահին ներգրավված է 35 մարդ, մինչև տարեվերջ կանցնի 50-ը։ 

Ընկերության մասնագետներն այս պահին աշխատում են նաև խոսքի ընթացքում զգացմունքների ճանաչման, խոսքը տեքստի վերծանելու, վիդեո սեգմենտավորման խնդիիրների ուղղությամբ, ունեն մեծ առաջընթաց բոլոր ուղղություններով։

Նման հաջողություններ գրանցած ընկերությունն այսօր կանգնած է գիտնականներ գտնելու խնդրի առաջ։

«Քանի որ մեր ընկերությունը հիմնված է գիտական ինովացիայի վրա, կարիք ունենք անընդհատ համալրել մեր գիտական ներուժը։ Մենք տեսանք, որ Հայաստանում գիտությունը մահանում է, ինչի հետևանքով մեզ համար կոշտ սահման (hard limit) է առաջացել ու մենք չենք կարողանում նոր տաղանդավոր գիտնականներ ներգրավել»,-ասում է Արտավազդ Մինասյանն ու բերում սեփական օրինակը, հաջողակ ընկերության հիմքը դրվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում գիտական խմբի ստեղծմամբ, մինչդեռ հիմա նման խմբեր չկան։

Արդյունքում այս տարվա ընթացքում գետահետազոտական խմբում ներգրավված բոլոր երեք անձինքն էլ արտասահմանցիներ են։ Թիմում ընդգրկվելու համար գիտնական գտնելու փնտրտուքներով հասել են Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան ու այլ երկրներ։

Նա հիշում է, 15 տարի առաջ իր կուրսում սովորում էր 100 ուսանող, որից 10-15-ը տաղանդավոր գիտնականի կերպար, գիտելիք ու ցանկություն ունեցող մարդիկ էին, մինչդեռ հիմա ֆիզիկայի ֆակուլտետ տարեկան ընդունվում է 20-30 հոգի։

«Ես ուզում եմ շեշտել, մեր ընկերությունը չէր լինի, եթե Հայաստանում չլիներ գիտական դպրոց։ Որպեսզի նման նոր ընկերություններ ստեղծվեն, ավելի զարգանան, պետք է գիտական դպրոցը մեծացնել ու զարգացնել։ Իսկ դրա շարժիչ ուժը պետությունն է։ Ինչպե՞ս է աշխատում շղթան։ Պետությունը ներդրումներ է կատարում գիտության մեջ։ Այնուհետև գիտության արդյունքում ստեղծվում է նոր գիտելիք, այն փոխակերպվում է բիզնեսմեների կողմից նոր պրոդուկտի կամ տեխնոլոգիաների, հետո բիզնեսմեները հասնում են մեծ հաջողությունների, գեներացնում են մեծ եկամուտներ, մուծում են շատ հարկեր, պետությունն էլ հատկացումներն է ավելացնում»,-մանրամասնում է գիտությունների թեկնածուն ու ավելացնում, որ իր հիմնադրած ընկերությունն այժմ պատրաստվում է արհեստական բանականության լաբորատորիա հիմնել ԵՊՀ-ում, համաֆինանսավորել կրթական ծրագրեր։

Նաև սեփական ընկերության փորձով գիտության կարևորությունը գիտակցող Արտավազդ Մինասյանը փաստում է, եթե պետությունը սկսի երկարաժամկետ ներդրումներ անել գիտության մեջ, ապա հինգ տարի անց կլինի ոչ թե 2-3 Krisp, այլ տասնյակ նման ընկերություններ։

Իսկ եթե պետությունը չլսի ու չկատարի «Գիտուժ»-ի պահանջը՝ գիտության հատկացումների շարունակական ավելացման մասին, ապա հետևանքներն անդառանալի կլինեն։

«Հայաստանում կմահանա գիտահետազոտական ոլորտը, ինչը նշանակում է, որ Հայասանում չի ստեղծվի գիտելիք, հետևաբար չեն լինի գիտելիքահեն տնտեսություն, ռազմարդյունաբերություն... Մենք որպես երկիր չենք տարբերվի Մոզամբիկից ու այլ երկրներից, որոնք ունեն սպառող հասարակություն ու նոր գիտելիք չեն ստեղծում»,-գիտության հատկացումների չավելացման հնարավոր հետևանքները ներկայացնում է Krisp-ի հիմնադիրն ու ընդգծում,  որպես ազգ ու պետություն չպետք է թույլ տանք, որ Հայաստանում գիտությունը մահանա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Օձունի համայնքապետը հաղորդում է տվել ոստիկանությունում. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Աղբյուր` Panorama.am
21:00
Ծայրահեղ զզվելի է, երբ փոքրոգի մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսորը կալանավորվի․ Գևորգ Գրիգորյան
Ծայրահեղ զզվելի է, երբ փոքրոգի մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսորը կալանավորվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
20:48
«Մենք ոնց կարող ենք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահել մեր երկրի կարևորագույն հարցերը»
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր նույնպես բողոքի ակցիա իրականացրեցին Ստեփանակերտի հրապարակում։ Այս անգամ նրանք...
Աղբյուր` Panorama.am
20:22
Համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ․ Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Այս մասին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ինչպե՞ս պետք է կազմակերպել աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
20:03
Լռեցնելու չստացված փորձ է, ուրիշ ոչինչ․ Միհրան Հակոբյանը՝ մեքենան պայթեցնելու փորձի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն անդրադարձել է իր մեքենայի վրա նռնակ նետելու այսօր տեղի ունեցած դեպքին՝ գրելով․․ «Առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
19:56
70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա. ԿԸՀ
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
19:50
Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը․ Արծվիկ Մինասյան
Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը։ Այս մասին ասաց ՀՅԴ-ական Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
19:43
ԱՀ ՄԻՊ-ը կհետևի Ատեփանակերտում տեղի ունեցող հավաքի ընթացքին
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը գրում է․ «Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 727 հաղորդում, հարուցվել 32 քրգործ
2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ․ Արմեն Աշոտյան
Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Հեքինգի Մոնա Լիզան» աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն եվրոյով
Նկարի նախկին տերը՝ Ռեյմոնդ Հեքինգը, կարծում էր, որ հենց այս կտավն է Լեոնարդոյի բնօրինակը:
Աղբյուր` Panorama.am
19:15
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար,...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել
Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Ինչպես տեղեկացնում են...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ստեփանակերտում հանրահավաք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Հայաստան» դաշինքն իշխանությունների այդ վարքագծի առաջ չի ընկրկելու, առավել ևս՝ նահանջելու. Լիլիթ Գալստյան
«Ես խորապես համոզված եմ, որ սա մաքուր քաղաքական հիմքով հետապնդում է և իշխանությունը ցույց է տալիս իր ձեռագիրն ու մոտեցումը, ինչը չի էլ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վրաստանը հուլիսի սկզբից կանցնի մասսայական պատվաստման
Վրաստանը հուլիսի սկզբից կանցնի մասսայական պատվաստման, երբ օրական առնվազն 20 000 պատվաստում կարվի։ Այս մասին ասել է Վրաստանի գլխավոր վարակաբան...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի․ՀՔԾ
ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանութան Արարատի բաժնում հարուցված և ՀՀ հատուկ քննչական...
Աղբյուր` Panorama.am
18:05
Կանանց Հայաստանի հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հունիսի 23-ից 29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Ալիևը բացահայտում է, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում
Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սոչիում կկայանան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը
Խաղասեղանների շուրջ կնստեն նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, կանանցից՝ Էլինա Դանիելյանը:
Աղբյուր` Panorama.am
17:45
Կարեն Վրթանեսյան. Նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած նխանական տվյալներին,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
Այն, ինչ այսօր կատարվում է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կատարվածն իշխանության ղեկավարի պողպատի և մուրճի սիմվոլիկայով գործունեության սկիզբն է. Միհրան Հակոբյան
«Միանշանակ քաղաքական գործունեության, գործող կապիտուլյանտ իշխանություններին քննադատելու հետ է կապված միջադեպը, որովհետև այլ խնդիրներ ես...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
ՀՔԾ քննիչի կողմից հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն...
Աղբյուր` Panorama.am
17:10
Իշխան Սաղաթելյան. Իր նպատակն է Նիկոլի դիկտատուրա, մեկ անձի բռնապետություն հաստատելը
«Սա այս իշխանությունների ձեռագիրն է: Արմեն Չարչյանի պես մարդուն, ով իր ողջ կյանքում կյանքեր է փրկել, հասարակության մեջ հարգված մարդ, կեղծ...
Աղբյուր` Panorama.am
16:57
«Վեոլիա Ջուր»-ի մեղադրանքից հետո ՀԷՑ-ն է արդարանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տարածել է հայտարարություն, որով արձագանքում է «Վեոլիա Ջուր» ընկերության՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}