Ադամ Շիֆ․19 հայ գերիների սպանությունները վկայությունն են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ անտեսման
«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր էր մարդու իրավունքների ծանր ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդումները ևս վկայությունն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կոնգրեսականը նշում է, որ մինչ մենք աշխատում ենք ապահովել մնացած ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, Միացյալ Նահանգները պետք է դաժան հետևանքներ դնեն Ադրբեջանի ու նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և վերջ դնեն 907 բանաձևի դադարեցմանը, որը թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին։
«Մենք չենք կարող ձեռքերը ծալած մնալ, քանի որ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ։
Այս 19 տղամարդկանց և կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայկական համայնքի համար սիրտս ցավում է: Ես միշտ նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման մասին
- Բլինքենի ցինիզմը ցեղասպանության ճանաչումից հետո խրախուսում է Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Մայքլ Ռուբին
- Միքայել Մինասյան․ «Ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»
- Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները