Աֆղանստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 34-ի
Տեղական 1TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 34-ի, չորսը վիրավորվել են և ևս 14 մարդ անհայտ կորել է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ավելի վաղ «Tolo News» հեռուստաալիքը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել էր, որ Հերաթ նահանգում սկսված ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է զոհվել:
1TV-ի վերջին տվյալներով՝ ջրհեղեղները հանգեցրել են բազմաթիվ զոհերի և այլ աղետալի հետևանքների երկրի հյուսիսարևելյան նահանգներում՝ Բադախշան, Բաղլան, Հերաթի, ինչպես նաև կենտրոնական Աֆղանստանի Գոր, Դայկունդի և Բամյան նահանգներում:
Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները, ըստ տեղական լրատվամիջոցների, նախազգուշացրել էին երկրի մի քանի նահանգներում հնարավոր անձրևների և ջրհեղեղների մասին: