Մալիից մի կին միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել
Արևմտյան Աֆրիկայի Մալի երկրի բնակիչը միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել՝ հինգ աղջիկ և չորս տղա։ Մայրն ու նորածիններն իրենց լավ են զգում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով, Հալիմա Սիսեն երկու շաբաթ Մալիի հիվանդանոցներից մեկում մնալուց հետո երկրի նախագահի հրամանագրով տեղափոխվել է Մարոկկոյի կլինիկաներից մեկը:
«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը ուրախ է տեղեկացնել, որ 2021 թ. մայիսի 4-ին Հ. Սիսեն կեսարյան հատմամբ ունեցել է ինը երեխա` յոթի փոխարեն, ինչը ցույց էին տվել Մալիում և Մարոկկոյում ուլտրաձայնային հետազոտությունները: Նորածինները (հինգ աղջիկ և չորս տղա) և մայրիկը լավ են զգում», - ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին