Այվազյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Մայիսի 6-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն այսօր կժամանի Երևան՝ քննարկելու Արցախի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
- Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու